Կարդացեք Պուտինի ուսանողական ընկեր, ադրբե ջանցի մեծահարուստ Իլհամ Ռահիմովի երեկվա հարցազրույցը, սրանք արդեն բավարար են, որ հասկանանք Պուտինի իշխանության իրական ուժը… Արա Արայան

Արա Արայանը գրում է. Կարդացեք Պուտինի շատ մտերիմ, ուսանողական ընկեր, ադրբե ջանցի մեծահարուստ Իլհամ Ռահիմովի երեկվա հարցազրույցը, շատ բան պարզ կդառնա: Պուտինը օր օրի նմանվում է Ելցինին:

Արևմուտքը ծաղրում է, Էրդողանը նվա ստացնում, չեչենները չեն հարգում, իշխանությունը արագ կերպով թուլանում է: Ռահիմովը բառացի ասում է:
Ադրբեջանը պետք է միություն կազմի Թուրքիայի հետ, ինչպես Ռուսաստանն ու Բելոռուսը: ”Շուշիի դեկլարացիան” այդ ինտեգրացիայի սկիզբն է:
Ադրբեջանում ուրիշ երկրների խաղաղապահներ ու

ռազ մաբազաներ չպետք է լինեն: Ադրբեջանը պետք է լինի անկախ: Այսինքն, մարդը հստակ հակառուսական ելույթ է տալիս: Այլ հետաքրքիր դրվագներ էլ կան հարցազրույցում, բայց սրանք արդեն բավարար են, որպեսզի հասկանանք Պուտինի իշխանության իրական ուժը:

Դեռ մի քանի ամիս առաջ, էլ չեմ ասում 1-2 տարի առաջ, նման բան պատկերացնել հնարավոր չէր:
Մարդկանց թվում է, թե այժմ մեծ պայքար է Ուկրաինայի համար, բայց իրականում պայքարը Ռուսաստանի համար է, Պուտինին փոխարինող սցենարների պայքար է: Պուտինը որսորդից վերածվել է որսի: Սա գյադայական

քաղաքականության հետևանքն է, որը փաստի առաջ է կանգնեցնում մի մեծ երկիր, նաև Հայաստանի պես մեկ այլ փոքր երկիր, որտեղ գյադայական հավատը Պուտինի նկատմամբ դեռ չի մարել, Նիկոլի ”սպասիբա Լաձիմիր Լաձիմիրիչու” ն դեռ բարձր արձագանքում է:

Չնայած Նիկոլը դեռ չի գերազանցել իր շեֆ ԼՏՊ ին:)) Ելցինը կիսագիտակից վիճակում էր, Կրեմլը վերածվել էր պռոխոդնոյ դվորի, չեչենները Ելցինի դուռը ”ոտքով” էին բացում, բայց ԼՏՊ ն Հայաստանում ու Ղարաբաղում Ելցինի անունից ստիպում դադարեցնել մեր զորքերի

առաջխաղացումը: Վերջերս վիդեոները տարածում էին, երբ Ղարաբաղում առաջարկում էր ”պա տանդ” մնալ:))) Ռուսաստանը բոլոր գաղութներից հեռանում էր, միջոց չուներ ռազ մաբազաներ պահելու համար, բայց Վազգենի ու Լևոնի պես միջակությունները ռուսական բազան

զոռով պահեցին Հայաստանում, այն էլ ՀՀ բյուջեի հաշվին: Գոնե մյուս երկրներում ռուսները իրենց ռազ մաբազաների համար տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլլար փող են վճարում:))) Կիսամեռ Ելցինի օրոք մեր դա վաճանները Ադրբեջանի հետ ”զինադա դար” կնքեցին ու արդեն 94 ին կանխորոշեցին մեր 2020 ի պարտությունը:
Լևոնն ու Քոչարյանը ապահովագրեցին պարտված

Հեյդար Ալիևի անցնցում պաշտոնավարումը, Սերժն ու Նիկոլը ապահովագրեցին Իլհամ Ալիևի անցնցում կառավարումը: Դե Նիկոլը միաժամանակ ստրախովկա է անում թե Ալիևին, թե Էրդողանին, թե Պուտինին:))) Մեր բամբասկոտ ու պրիմիտիվ ժողովուրդի ընկալման մեջ Լևոնին դաջեցին որպես

76 րդ դասի մասոն, Նիկոլին էլ դաջեցին որպես սորոսական, սոռոսյոնոկ ու սարքեցին Հայաստանի գլխին, են էլ ոնց սարքեցին, 30 տարի:))) Հեյդար Ալիևի, կամ նրա որդու կյանքն ու իշխանությունը միշտ, ուղղակի կախված են եղել ՀՀ իշխանություններից

Այ այսպիսի գժվելու պարադոքս:)) Տեսեք, Էրդողանը, Ալիևը, նույնիսկ ավելի ցածր էշելոնի թու րք գործիչները կենդանական բնազդով զգում են, որ Պուտինի օրերը հաշված են և քաղաքականություն են վարում ժամանակը ճիշտ գնահատելով: Չնայած թե Ալիևը, թե Էրդողանը բարդագույն վիճակում են, երկրի ներսում շատ թե քիչ հեղինակություն պահելու

միակ նյութը այս երկուսի համար Ղարաբաղն է, մեր խղճուկ ու թշվառ իշխանություններն են, որ ընկել են ռուս-թուրքական թա կարդը: Ավելին, Պուտինի օգնությամբ ջախջախված մեր փոքր երկրի տարբեր անկյուններում դեռ Պուտինի մեծ ու փոքր նկարներն

են կախված, Ղարաբաղում հավատում են, որ Ռասսիայ տուտ նա վսեգդա, մասսաներն ”միություն” մտնելուն են սպասում: Բայց հենց լսեցին Պուտինի հեռանալու մասին, միով բանիվ կանիծեն հայի բախտը:)) Սպասիբա Լաձիմիր Լաձիմիրիչ, օյ սպասիբա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *