Գագիկ Քամալյանն իր էջում գրել է. Այս պահի դրությամբ ի՞նչ իրավիճակ է տիրում ռուս-ուկրաինական հակամար տությունում։ Եթե մի պահ Սպիտակ տան և Կրեմլի պրո պագանդաներից դուրս նայենք ստեղծված իրավիճակին, ուրեմն կտեսնենք, որ որոշ անկախ փորձագետների կարծիքով՝ մեծ
պատ երազմի հավանականությունը ավելի քիչ է, քան քաղաքականապես դա ներկայացվում է։ Այս կարծիքի կրողների հիմնական պնդումն այն է,որ ռուսական կողմը, որքան էլ տարօրինակ հնչի այս ամբողջ աղմուկի մեջ, մեծ պատ երազմ սկսելու համար անհրաժեշտ քանակությամբ ռեսուրսներ չի
կենտրոնացնրել հակամար տության մերձակա գոտում։ Սա բնականաբար չի կարելի միանշանակորեն դիտարկել իբրեւ ամենաճշգրիտ վերլուծություն, բայց որ տվյալ պն դման մեջ կա որոշակի տրամաբանություն, դա էլ է անհերքլի։ Հետաքրքիր նրբություններից 1-ն էլ այն է, որ այս ամբողջ
ապոկալիպտիկ տրամադրություւնների գլխավոր տարածողը ամերիկյան խոշորագույն մեդիա հարթականերն են, որոնց գերկաշռող մեծամասնությունը գտնվում են դեմոկրատական կուսակցության ազդեցության տակ, այսինքն այս ամբողջ պրոցեսը համակարգվում է Բայդենի գլխավորած ապարատում, իսկ եվրոպական մասում
ավելի ռադիկալ դիրքերից է հանդես գալիս Մեծ Բրիտանիան, իսկ Ֆրանսիան և Գերմանիան ավելի շատ կառուցողական և զգուշավոր են պահում իրենց։ Ի՞նչ է ստացվում, որ Ջո Բայդենը շատ մեծ և ոչ ընթեռնելի պարտիա է խաղարկում բոլորի համար, որը կարող է ունենալ թե ներքաղաքական զարգացումների, թե նաեւ գլոբալ ազդեցություների տարածման նշանակություն։