Սա է իրականությունը. Եւ ահա՝ ինչու է ՌԴ-ն նորից անցել իր հին, փորձված մեթոդներին, այն է Հայաստանին ադրբեջանի միջոցով ահшբ եկելուն։ Դա անում է հետևյալ նպատակով… Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանը իր էջում գրել է. Իլհամ Ալիևը միշտ էլ իրեն բնորոշ էշ էշ դուրս է տալիս այն ժամանակ, երբ դա ռուսներին է անհրաժեշտ լինում: Նշենք, թե ինչեր են տեղի ունեցել վերջին մի քանի օրերի ընթացքում: Եվրոպան ՀՀ-ին 2,6 միլիարդ եվրո է

հատկացրել, ԱՄՆ-ի պետ քարտողարը զանգահարել է ՀՀ վարչապետ Փաշինյանին , Էմանուել Մակրոնը հայտնել է Հայաստան գալու իր մտադրության մասին, Զանգեզուրով նախատեսվող կոմունիկացիաներով շատ լուրջ սկսել են հետաքրքրվել Հնդկաստանը, Չինաստանը, իրանն ու մյուս կարևոր ու հզոր

խաղացողները… Սա նշանակում է, որ այս տարածաշրջանում ռուսական գործոնը աստիճանաբար երկրորդ պլան է մղվում: ՌԴ-ն չի կարող այդ բոլոր ուժերի հետ հաշվի չնստել, սակայն չի էլ ուզում իր դիրքերը զիջել, նաև չի համարձակվում բացահայտ առճակատման գնալ ՀՀ-ի հետ: Ահա, թե ինչու , նորից անցել է իր հին,

փորձված մեթոդներին, այն է ՀՀ-ին ադրբեջանի միջոցով ահшբ եկելուն, այսինքն տեսեք, եթե մեր սապոկի տակ չլինեք, ալիևի կապերը կարձակենք և մինչ արևմուտքը օգնության հասնի, ալիևները Զանգեզուրում և Երևանում կլինեն: Հակառակ դեպքում, եռակողմ հայտարարությունը ստորագրելուց մի քանի ամիս հետո ալիևները չէին հիշի Զանգեզուրի և Երևանի մասին իրենց հին ու

անիմաստ մուղամը : Սա է իրականությունը: Միշտ էլ ՌԴ-ն այսպես է վարվում, երբ « դաշնակից» երկրին առաջարկելու լավ բան չի ունենում: ՌԴ-ի համար դաշնակից, գործընկեր հասկացությունները սահմանափակվում են մենակ այս այս կամ այն երկրին իրեն ենթ արկելով, եթե չի կարողանում , սկսում է սադ րանքների դիմել… Սա էլ հերթական սա դրանքներից 1-ն է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *