Մենք մինչ պատ երազմը սկսելն էինք պարտվել։ Շատերը կհարցնեն՝ ինչպե՞ս… Ասեմ… Մենք պարտվեցինք այն ժամանակ, երբ… Քրիստինա Վարդանյան
Քրիստինա Վարդանյանն իր էջում գրել է. Մենք մինչև պատ երազմը սկսելն էինք պարտվել։ Շատերը կհարցնեն, այդ ոնց?? Ասեմ , թե ինչպես։ Մենք պարտվեցինք էն ժամանակ, երբ մեր լեքսիկոնի մեջ մտավ 《խարոշի տղա և դոձիկ》բառամթերքը։ Խու լիգանը, ռա բիզը 《լավ》տղեն ա, ջութակահարը,
դերասանը, պարողը, լավ սովորողը ՝դոձիկ։ Պատ երազմը по полочкам դրեց ամեն բան և ցույց տվեց, որ խարոշին՝ հայրենիքը մամայի փեշի տակի թաքստոցից էր պաշտ պանում, իսկ երգիչը, դերասանը, պարողը, ջութակահարը, ծաղրածուն կռ վեցին և դառան հերոսներ։ Պետք է անպայման պատ երազմը
դա ցույց տար???Մենք պար տվեցինք այն ժամանակ, երբ ուսուցիչը և դասախոսը կլորիկ գումարի դիմաց սկսեցին գնահատականներ ծախել, իսկ ծնողները հաճույքով այդ բարձր գնահատականները սկսեցին գնել ու շրջապատին ասել, որ գերազանցիկ տղա կամ աղջիկ ունեն։ Մենք պարտվեցինք էն ժամանակ, երբ բժիշկները սկսեցին նորածիններ ծախել, զինվորականները ՝ զինվորի
համար նախատեսված սնունդը ու հագուստը գո ղանալ։ Պարտվեցինք էն ժամանակ, երբ ռաբիզ թուրքական կլ կլոցով երաժշտությունը և Թաթուլին ճանաչողները ավելի շատ էին, քան Կոմիտասին, Արամ Խաչատուրյանին, Տիգրան Մանսուրյանին։
Պարտվեցինք էն ժամանակ, երբ կրիմինալ սերիալների հան ցագործ կերպարներին էին
ցանկանում նմանվել մեր երեխաները, չճանաչելով մեր իրական փառահեղ դերասաններին։ Պարտվեցինք էն ժամանակ, երբ փող ունեցողը տղուն բանակից ազատում էր, իսկ չունեցողի տղեն թե՛ իր տեղն էր ծառայում, թե ազատվածի։ Պարտվել ենք այն ժամանակ, երբ ողջ օրը խոսում էինք Արևմտյան ՀՀ-ի հողերից ու այդ հողերը
վերադարձնելուց, սակայն չենք գնահատում այն հողը, որի վրա հիմա ապրում ենք։ Օրինակները պարտության անթիվ են, և մենք հիմա էլ ենք պարտվում, քանի որ դասեր քաղելու ու սթափվելու փոխարեն, միմյանց ան իծում և վար կաբեկում ենք։ Դեռ քանի պատ երազմ պետք է տեսնենք, որ խելքի գանք և սկսենք ճիշտ ապրել?