Անհանգստացած ՌԴ-ն թույլ չի տա՝ հայ ժողովուրդը անպա տիժ կերպով ստո րացվի իր պատմական հողի վրա: Հուսով եմ, որ… Զատուլինի հերթական հայամետ հայտարարությունը

ՌԴ պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նամակ է հղ ել «ՊրոԱրցախ» ֆորումի մասնակիցներին. Նամակի մեջ մասնավորապես ասվում է հետևյալը. «Շնորհավորում եմ Ձեզ եւ Արցախի Հանրապետությանը, որ չնայած

բոլոր խոչընդոտներին, դուք այժմ հավաքվել եք միասին: Եթե ​​հիշում եք, ես պատիվ ունեցա մի քանի տարի առաջ Ձեր ֆորումի շրժանակներում ներկայացնել Արցախի Հանրապետության անկախության վերաբերյալ իմ տեսակետները: Կարծում

եմ, որ անցյալ տարվա պատ երազմը Արցախում չպիտի տեղի ունենար, եւ ռուս ու հայ ժողովուրդները շատ բան կորցրեցին այս ար յունալի հակամար տության հետևանքով՝ իհարկե, ոչ հավասար: Սակայն Ստեփանակերտում եւ Երևանում, ինչպես նաև ողջ աշխարհում, պետք է իմանան, որ

անհանգստացած ՌԴ-ն թույլ չի տա, որ հայ ժողովուրդը անպա տիժ կերպով ստորացվի իր պատմական հողի վրա: Սրա գրավականը հենց ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում: Շատ եմ ցա վում, որ այս անգամ չեմ կարող ինքս մասնակցել Ձեր ֆորումին, քանի որ նախընտրական

քարոզարշավը իմ՝ Սոչիի ընտրատարածքում մտնում է շատ կարևոր եզրափակիչ փուլ: Սակայն հոգեպես մենք միասին ենք: Ես հույս ունեմ ընտրություններից հետո 1-ին արտասահմանյան ուղեւորությունս կկատարեմ ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղ»,- գրել է Կոնստանտին Զատուլինը իր նամակի մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *