Հաճախ եք օգտագործում. – «ուզում ե՞նք, թե չենք ուզում, անե՞նք, թե չանենք, դա լա՞վ է, թե վատ, գնա՞նք այդ քայլին, թե չգնանք… Հիմա էլ ձեզ հարցնենք…. Վիգեն Ծատրյանի հարցադրումները

Վիգեն Ծատրյանը գրում է. Խոսում եք թե՝ իշխանությունից ու թե՝ ընդդիմությունից, բայց այդպես էլ ճիշտ վերլուծություն չեք անում, խուսափում եք ազնիվ եւ անկաշկանդ եզրակացություն անել։

Հաճախ եք օգտագործում. – «ուզում ե՞նք, թե չենք ուզում, անե՞նք, թե չանենք, դա լա՞վ է, թե վատ, գնա՞նք այդ քայլին, թե չգնանք» և այլ բառակապակցություներ, ու այդպես էլ չենք ստանում այդ հարցերի պատասխանները ձեր կողմից։

Հիմա էլ ձեզ հարցնենք. «տե՞ղին է հարցադրումները, թե՞ տեղին չէ»…. Եղեք անկողմնակալ և պատասխանեք այդ հարցականներին, մի՝ թողեք ինքներս կռահենք, կամ գուշակենք։ Տպավորություն է խուսափում եք ինքներդ մեկնաբանելուց, կամ էլ դեռ երրորդ ճանապարհն եք փնտրում։

Եղել եք ընդդիմություն, չեք գոհացրել ժողովրդին ձեր անհասկանալի դիրքորոշումների համար, այդ ձևաչափի ու կաղապարի մեջ էլ մնացել եք։ Այնպես ստացվեց, որ սյսօրվա ընդդիմությունը ձեզանից վատն է, դուք էլ օգտվելով առիթից մեղադրում եք իշխանությանը, շարունակ հիշեցնում, որ նախօրոք

ասել եք, ձեզ լսող չի եղել: Իսկ ո՞վ է ընտրել նրանց… Նրանք ձեզ չընտրեցին, դրանում ժողովրդին չեք կարող մեղադրել, քանզի ժողովուրդը իր ձայնը տվեց Փաշինյանին։ Փաշինյանի
աջակիցներից բնականաբար ձայն չէին տա ձեզ, իսկ

այսօրվա ընդդիմության աջակիցներն էլ հասկանալի պատճառներով ու պարտադրված ընտրեց նրանց, ումից վախենում կամ կաշկանդվում եք ճշմարտությունն ասել… Աստված էլ բեթարից ազատի էս ժողովրդին….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *