Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին… ես պահանջում եմ, որ այս նամակը կարդալուց, Դուք ոչ թե միայն Ձեզ, միայն Ձեզ հատուկ ոճով՝ քամահրանքով ասեք, որ չեք ճանաչում ինձ նման մեկին, այլ…Կարեն Միրզոյան

Կարեն Միրզոյանը գրում է. Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին Հարգելի պարոն Քոչարյան, ամեն անգամ, երբ ես որևէ կերպ արտահայտվում եմ Ձեր քաղաքականության դեմ, ինչի իրավունքը, որպես ազատ քաղաքացի, լիուլի ունեմ, Ձեր բազմահազար

ֆեյքերը սկսում են ամենաթունդ կերպով վիրավո րանքներ հասցնել ինձ: Չեն խնայում, լսու՞մ եք, լա՛վ լսեք, անգամ Արցախի համար իր կյանքը նվիրաբերած որդուս (կուզենայի իմանալ՝ Ձե՛ր որդիները ո՞ր ռազմաճակատում էին):

Մեր դժբախտությամբ ու Ձեր նյութական միջոցներով՝ Դուք հազարավոր համախոհներ ունեք, ինչը, Ձեր կարգի գործչի դեպքում, բացառված կլիներ այլ պետության ու ժողովրդի պարագայում: Ու նույնիսկ չեմ էլ ուզում ասել, թե մեր ժողովուրդը մի օր կզարթնի՝ չափազանց մեծ ժամանակահատված

անցավ, որպեսզի դա լինի, սակայն դա չեղավ: Բայց Դուք, հո, պետք է որ պատմությունից իմանաք, որ աշխարհում Ստալին ու Պինոչետ են եղել, Բերիա ու Սուկառնո են եղել: Եվ ու՞ր են հիմա նրանք, պատմության ո՞ր հարկում:

Չե՞ք ուզում հասկանալ վերջապես, որ Ձեր սիրած մաքիավելիական խաղերը (վաղուց գիտեմ, որ Ձեր միակ սիրած հեղինակն է) չափազանց թանկ են նստում Հայաստանի ու հայկական գործոնի վրա, որը Դուք ձգտում եք վերջնականապես զրոյացնել: Հայաստանի, որը Ձեզ տվեց ամեն ինչ: Իսկ Դու՞ք ինչ տվեցիք նրան: Ինչ ուներ՝ տվեցիք ուրիշներին:

Եվ արդ, ես պահանջում եմ, որ այս նամակը կարդալուց, Դուք ոչ թե միայն Ձեզ, միայն Ձեզ հատուկ ոճով՝ քամահրանքով ասեք, որ չեք ճանաչում ինձ նման մեկին (ես էլ Ձեզ չէի ճանաչում 1986-1988-ին, երբ ընդհատակյա գաղտնի պայքարի անդամ էի Ստեփանակերտում, իսկ Դուք, արդեն

Շարժումը սկսված, հակառակ բանակում էիք), այլ, գոնե ափսոսանք հայտնեք և սանձեք լպի րշներին: Էդ ե՞ք, ընդամենը, հայհոյախոսություններից անդին՝ ոչ մի արգումենտ չունե՞ք: Էդ խելքով նորի՞ց եք ուզում իշխել Հայաստանում: Հարգանքով՝ «Շուշի» թերթի նախկին գլխավոր խմբագիր՝ Կարեն Միրզոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *