Էսօր ողջ օրը էդ տեսարանը աչքիս առաջն էր ու հոգիս տակն ու վրա էր արել… կեսօրին գործիս տեղի մոտ մի կին էր կանգնած հեռախոսով էր խոսում զինծա ռայող զավակի հետ ու ասաց… Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանն իր էջում գրել է. Էսօր կեսօրին գործիս տեղի մոտ մի կին էր կանգնած, ով ինքնամոռաց ու բարձրաձայն հեռախոսով էր խոսում զինծա ռայող որդու հետ… Ձագ ջան, շոր ունի՞ս, հրամանատարներդ հետդ ի՞նչղ են, առողջականդ, ինչի՞ կարիք ունիս տղես … համ էլ երազիս քեզի էի

տեսել Տիգրան ջան… ես լավ եմ, քուրդ ու փեսեդ լավ են, ընկերներդ լավ են, ըսեցին, օր քեզի բան պետք է ուղարկեին ընկերներդ, ես էլ քու սիրածդ բաղաջն էի դրել հետները, կերա՞ր…. Տիկո ջան, համով բալա, իմ զինվոր որդի, զգույշ կեղնիս, զե նքը ծոցդ պահե ու ուշադիր էղի, պոստի վրա չքնիս

հանկարծ շուն շան որդիք չգան տանին, մորդ վիզը ծուռ չթողնիս, քեզի բանմ էղավ, ես կխ ելռիմ… Ողջ առողջ գաս հասնիս մորդ, տանդ, դռանդ, սենյակդ էլ ռեմոնտ անենք, օր քեզի նշանեմ… չէ ձագ ջան, լա ց չեմ էղնի, քամուց ձենս կորավ (սակայն իրականում լա ց էր լինում)… Հեռախոսն

անջատեց, իր կանգնեցրած երթուղայինը բաց թողեց, հենվեց մեքենայիս ու մի կուշտ լացեց, հանգստացավ ու կրկին շարունակեց ճանապարհը…
Էսօր ամբողջ օրը այդ տեսարանը աչքիս առաջն էր ու հոգիս տակն ու վրա էր արել… անգամ առաջարկեցի մեքենայովս տանեմ ուր որ անհրաժեշտ

է, բայց աչքերը սրբելով և սիրալիր կերպով շնորհակալություն հայտնելով հրաժարվեց: Տիգրան ջան, ախպեր ջան, քեզ չեմ ճանաչում, բայց թող որ քո գլխավորությամբ մեր բոլոր զինծա ռայողներին բարի վերադարձ լինի, գաք հասնեք ձեր ծնողներին, նշանվեք, պսակվեք, որ ոչ մի ծնողի վիզը ծուռ չմնա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *