Ովքեր մեղադրում են Լևոն Տեր֊Պետրոսյանի թիմին, թող իմանան՝ «Կապիտուլյացիայից Ադրբեջանին փրկեց Ռոբերտ Քոչարյանի թիմը, երբ…»․ Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«1994-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ԿԱՊԻ ՏՈՒԼՅԱՑԻԱՆ, ԲԱՅՑ ՆՐԱՆ ՓՐԿԵՑԻՆ ՀԱՅ ՈՉՄԻԹԻԶԱԿԱՆՆԵՐԸ Որոշեցի վերջապես համակարգային պատասխան տալ

նրանց, ովքեր մեղադրում են Լևոն Տեր֊Պետրոսյանի թիմին, որ մենք, իբր, առաջին ղարաբաղյան պ ատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանին չենթարկեցինք կապի տույացիայի այնպես, ինչպես դա անում է հիմա Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ։

Իրականում մենք ենթարկել էինք Ադրբեջանին կապի տուլյացիայի, այն էլ շատ ծանր պայմաններով։ 1994 թվականին ստի պեցինք Ադրբեջանին որպես զի նադադար ստորագրող կողմ ընդունել Լեռնային Ղարաբաղին, իսկ 1997 թվականին Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն տվեց ղարաբաղյան

հակամար տության կարգավորման այսպես կոչված Փուլային պլանին (պայմանագրի տեքստը տես մեկնաբանության մեջ տրված լինքով), ըստ որի.
֊ Կնքվում էր խաղաղության պայմանագիր, որի տակ որպես հավասարազոր կողմեր ստորագրում էին Հայասատանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, ընդորում ԵԱՀԿ֊ի և ՄԱԿ֊ի հովանու ներքո (կետ

XIII)։ Սրանով հաստատվում էր միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտայնությունը և Ադրբեջանի հետ իրավահավասարությունը, հսկայական քայլ դառնալով Արցախի ինքնիշխանության միջազգային ճանաչման ուղղությամբ։

֊ Բացառվում էր որևէ հղում Ադրբեջանի կամ ընդհանրապես պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին ու ասվում էր, թե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի 3 կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բանացություններով և

կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային կոնֆերանսին՝ հաստատման համար (կետ XI)։ Նման ձևակերպումը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վետոյի իրավունք էր տալիս՝ Արցախի՝ մեզ համար անցանկալի որևէ ստատուսի մերժման համար, այսպիսով, ըստ էության, բացառելով նրա վերադարձը Ադրբեջանի կազմի մեջ։ Սա նշանակում

էր աշխարհի կողմից Լեռնային Ղարաբաղի դե
ֆակտո անկախության լռելյայն ճանաչում։
֊ Ադրբեջանը զրկվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի (կամ որևէ այլ հարցի) շուրջ անհամաձայնության դեպքում ուժի կիրառման իրավունքից (կետ I), և այլևս չէր կարողանա հղում տալ ՄԱԿ֊ի կանոնադրության 51 կետի վրա, որը

թուլ է տալիս պետություններին ուժ կիրառել ինքնապաշտպանության նպատակով։ ֊ Հակամար տող բանակների արանքում կստեղծվեին էին երկու ամբողջությամբ ապառազմականացված՝ Բուֆերային և Բաժանարար գոտիներ (կետ III), ինչի հետևանքով Ադրբեջանի բանակը ոչ միայն առաջ չէր գա, այլ նաև 10 կիլոմետր հետ կքաշվեր 1994 թվից գործող շփման գծից։

֊ Լեռնային Ղարաբաղի և նրան Հայաստանի հետ կապող ամբողջ Լաչինի շրջանի սահմաններով կստեղծվեր Բուֆերային գոտի, որը չէր բնակեցվի (այսինքն այդտեղ ադրբեջանիցներ չէին վերադառնա) և ամբողջությամբ կապառա զմականցավեր (կետ III.A) ֊ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը կստանար միջազգային պայմանագրով հաստատված կարգավիճակ և՛

Լեռնային Ղարաբաղի, և՛ Լաչինի շրջանը վերահսկելու բացառիկ դերակատարություն (կետ III.D)։ Հայկական վերհսկողության տակ մնացող Լեռնային Ղարաբաղի (ներառյալ Շուշիի) եւ Լաչինի շրջանի ամբողջ տարածքը ոչ մի ադդրբեջանցի չէր վերադառնա (կետ V)։ ֊ Ադրբեջանցի խաղաղ բնակչությունը կվերադառնար միայն Բաժանարար գոտի, այսինքն Լեռնային Ղարաբաղից և Լաչինի

շրջանից դուրս տարածքները, բայց Ադրբեջանը իրավունք չէր ունենա ռազ մական տեխնիկա, ոչ էլ, ընդհանրապես, բանակ բերել այդ տարածք, այլ միայն թեթև զ ենքով զի նված ոստիկաններ (կետեր III, V.A), հազար բնակչին՝ մեկ ոստիկան հաշվարկով, այսինքն Քելբաջարում, Աղդամում, Ջեբրայիլում, Ֆիզուլիում, Զանգելանում և Ղուբաթլիում Ադրբեջանը իրավունք կունենար պահել ոչ ավել քան 700 ոստիկան։

֊ Ե՛վ Բուֆերային, և՛ Բաժանարար գոտիներում կտեղակայվեին միջազգային խաղարարար ուժեր, որոնք կերաշխավորեին խաղաղության պայմանագրի իրականացումը, կստեղծվեր ռազմ ական օդաանավերի թռիչքների համար արգելված գոտի (կետեր III.A,B,C, IV)։֊ Ադրբեջանը միջազգային խաղաղության պայմանագրով կկորցներ ռա զմական վերահսկողությունը բոլոր այն տարածքների

նկատմամբ, որոնք այն կորցրել էր 1994 թվականի զի նադադարի հետեւանքով (կետեր II.B.(3), III)։
֊ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում էր խաղաղ կարգավորման իրականացման և Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերը (կետ XIV), ինչը նշանակում էր, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք էր ստանում Լեռնային Ղարաբաղի տարածք զի նված ուժերը ուղարկել, եթե Ադրբեջանի

կողմից պայմանագրի խախտման պատճառով վտա նգ առաջանար Արցախի համար։ Կապի տուլյացիայի ավելի դժվար պայմաններ Ադրբեջանի համար հնարավոր չէ պատկերացնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհ պատրաստ չէր բացահայտ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Այս կապի տուլյացիայից Ադրբեջանին փրկեց Ռոբերտ Քոչարյանի թիմը։ Նրանք Լեռնային Ղարաբաղի ձեռքերով մերժեցին այս պլանը, իսկ գալով իշխանության, այդպես էլ երբեք չկարողացան ստանալ Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության որևէ այլ, անգամ Ադրբեջանի համար ավելի նպատավոր պլանների համար, քանի որ Ադրբեջանն արդեն հասկացել էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին, ամեն օր թուլացնելով Հայաստանին եւ ուժեղացնելով Ադրբեջանին։

Խաղաղության վերջին շանսը 2019 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանին ներկայացված պլանն էր։ Այդ պլանում թեև Քելբաջարը նույնպես մնում էր հայկական վերահսկողության ներքո մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, բայց, միևնույն ժամանակ, վերացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյետայնության ճանաչումը, ինչի հաշվին էլ ձեռք էր բերված Ադրբեջանի

համաձայնությունը։ Այս հիմքով Փաշինյանը մերժեց ղարաբաղյան հակամար տության խաղաղ կարգավորման վերջին շանսը եւ մեզ նետեց կո րծանարար պատերազմի հորձանուտը։ Ահա այսպես, աղե տաբեր ոչմիթիզական ղեկավարների ձեռքով մենք հայտնվեցինք այսօրվա անմխիթար վիճակի մեջ։ Մենք կարողացանք հաղթել Ադրբեջանին, բայց չկարողացանք հաղթել մեր շահասիրական և պատրանքասեր հիմարությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *