«Նիկո՛լ, իմ տղա, չեմ պատրաստվում որևէ քննադատական խոսք ասելու… Ասելիքս ահա՝ որն է»…Էլյա Համբարձումյանի ԿԱՐԵՒՈՐ կոչ-խնդրանքը Նիկոլ Փաշինյանին

Էլյա Համբարձումյանը գրել է. Իմ լա՛վ ընթերցող, երկար մտածեցի և որոշեցի բաց նամակ ուղղել ՀՀ Վարչապետին։ Խնդրում եմ, եթե համաձայն եք կարծիքիս հետ, մաքսիմալ կիսվեք Ձեր էջում, որ վստահ լինեմ կհասնի իրեն։ Շնորհակալություն։ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Պարոն Փաշինյան,Նիկոլ ջան։( Հազիվ եմ զսպում ինձ, որ չասեմ՝ տղաս, ավագ երեխաներիցս մի քանի տարով եք ընդամենը մեծ): Լինելով քիչ թե շատ հանրային մարդ, մեծ հույսեր եմ փայփայում, որ ընթերցողներիս միջոցով խոսքս կհասնի Ձեզ։ Ես չեմ պատրաստվում որևէ քննադատական խոսք

հնչեցնելու․ քավ լիցի, ես ընտրե՛լ եմ իմ Վարչապետին եւ հարգում եմ իմ ընտրությունը։ Վստահ եմ, որ չեմ սխալվել, պետության գլուխ կանգնած է ազնվագույն անձ։ Ասելիքս ահա թե, որն է։ Ես մեծ ու հրաշալի ընտանիքի մայր եմ։ Նույն «պաշտոնն» ունեմ, ինչ՝ Դուք․ այն է՝ ընտանիքի

ղեկավար։ Իմ ընտանիքը Ձերի փոքր տեսակն է։ Դուք էլ Հայաստան-աշխարհ ընտանիքի ղեկավարն եք։ Ցանկանում եմ , որպես ի՛մ ընտանիքի ղեկավարի, որի փորձը Ձերինից շատ մեծ է, մի քանի նկատառումների մասին ասել։ Առավոտյան միմյանց բարի լույս մաղթելիս, երեխաներս նայում են աչքերիս

հարցական, հո վատ չե՞մ զգում։ Իսկույն հարցնում են․ «Ինչպե՞ս ես, մամ»։ Ապրածս տարիների փորձը ցույց է տվել, որ ես իրավունք չունեմ ասելու, որ լավ չեմ զգում, որովհետև երեխաներս խե ղճանում են դրանից։ Ես այնքան եմ ասել, որ լավ եմ, որ ո՛չ մի խնդիր չունեմ, դարձել եմ ամուր եւ դիմացկուն․ կյանքի ամեն հшր-ված տանում եմ քաջ ու կանգուն զինվորի նման։ Ինչ կատարվում է, մնում է իմ ներսում, ինձ պետք է հուսահատված չտեսնի ընտանիքս։ Երբեմն, երբ այնպես

է ստացվում, որ ստիպված եմ պառկել, ընտանիքս հզոր ամբողջականությամբ ոտքի է հանում, որ ես միշտ ասեմ․ «Լավ եմ, ձեր ցшվը տանեմ, երեխեք ջան»։ Վարչապետս, Նիկոլ ջան, տղաս ( չդիմացա)) , Ղեկավարածդ ընտանիքը, որն է Հայաստան աշխարհը, և որը անվերապահորեն հավատում է իր ղեկավարին, Ձեզնից սպասում է

միմիայն հուսադրո՛ղ խոսք, կո՛չ։ Չի՛ կարելի ընկճված խոսել ժողովրդի հետ։ Հատու՛ ձայնով հայտարարեք Ձեր ասելիքը, չի խանգարի մի քանի դաս վերցնել հռետորական խոսքի։ Հավատացե՛ք Ձեզ և փոխանցեք այդ հավատը ազգին։ Միայն ծայրահեղ դեպքում խոսեք , երբ այլևս անհնարին է

չխոսելը, բայց այդ խոսքը,, եթե անգամ մեր կյանքի վերջին րոպեին է վերաբերվում, հաղթակա՛ն տոնով ասեո։ Հուսահատ մարդու հետևից գնացող չի լինի, իսկ մեզ պետք է հզո՛ր առաջնորդ, որի խոսքը սի՛րտ ծակի, անցնի ուղեղի բոլոր ոլորաններով, կասկածի տեղ չթողնելով նույնիսկ գիտակցված մш հվան գնալու

անհրաժեշտությունը և, որ այսօրվան հասցրած բորենիները չաշխուժանան։ Մենք ընտրել ենք Ձե՛զ, ու գիտենք, հավատում ենք, որ հաղթելու ենք։ Ուրեմն՝ առաջ, Հրամանատար ջան: Հուսամ, որ ինձ ավելորդություն թույլ չտվեցի։ Խորին հարգանքով՝ Էլա Համբարձումյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *