Պարտության պատճառները չի կարելի թաքցնել չհրկի զվող պահարանում Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվեց․ մտապահենք օրն ու տարեթիվը, որովհետև այդ պահից հաշվիչը միացված է, ու արդեն կարևոր չէ՝
ինչ կազմով, ինչպես կարևոր չէ Հայաստան հիմնադրամի ֆինանսական գործարքները ընդիմությունն է ուսումնասիրում, թե՝ իշխանությունը։ 2 դեպքում էլ հաշվետվության տերը աղե տալի պատերազմի դառնությամբ ապրող հանրությունն է,
այլ ոչ թե այս կամ այլ քմահաճույքով շարժվող քաղաքական խմբակը։ Իսկ եթե դա էլ է կարևոր, ուրեմն ստեղծեք այլընտրանքը՝ սեփականը, ճիշտ կլինի ճակատում եղածների մասնակցությամբ, հատկապես նրանց, ովքեր իրենց զի նանոցում
կունենան հակափաստարկներ քննիչ հանձնաժողովի փաստարկներին։ Եթե որևէ մեկը թաքնվում է այդ վե ճից, որտեղ ուրվագծվելու է մեծ ձախողման քարտեզը, ուրեմն իջեք այդ գնացքից, այնտեղ ձեզ անելիք չկա։ Անգամ կարիք չկա անունը դնել ռազ մական գաղտնիք․ խոսքը պարտության պարզ աշխարհագրության մասին է։ Օրինակ․ ինչու ճակատի
շատ բնագծեր մնացին անառիկ, իսկ շատերն ընկան առանց կրա կոցի։ Դրա համար էլ շատ կարևոր է, եթե կուզեք՝ ճակատագրական․ քննիչ հանձնաժողովն իր ընդդիմախոսներով հանդերձ պատերազմի ճշմարտությունը բացելու է տաք հետագծով, թե այդ ճշմարտության տեղը չհրկի զվող պահարանն է լինելու
քաղաքական կոնյունկտուրայում ձեռքից ձեռքանցնող, ժամանակ ու կյանքեր չխնայող նենգամտությամբ։ Այնպես որ, եթե տա պալվելու է, կարևոր չէ՝ ում հանձնաժողովը, բոլորն են տա պալվելու, այն էլ առանց ներման իրավունքի․․․