Նարեկ Ամիրյանը, որ պшտերшզմի օրերին վիրшհшտել է մեր հերոսներին, ուկրաինական «Ձայնը» նախագծում այնպես ելույթ ունեցավ, որ ժյուրին ուղղակի խնդրում էր իր թիմ գնալ
Երեւանում բնակվող բժիշկ Նարեկ Ամիրյանը մասնակցել է «Голос країни» երաժշտական հայտնի նախագծին։ Երգելով Պուչինիի «Nessun Dorma» դասական արիան, Նարեկը բոլոր մարզիչներին ստի պել է շրջվել։ Ամիրյանի խոսքով՝ երգեցողությունը իրեն շատ է օգնում վի րահատությունների
ժամանակ, քանի որ դրանից հետո ամեն ինչը հաջող ավարտ է ունենում։ «Ես Ուզում եմ ցույց տալ, որ երաժշտությունը եւս բուժում է։ Մի հիվանդ ասաց․ «Երբ տեսնեմ, որ երգում ես «Голос країни» նախագծի մեջ, հաստատ կբուժվեմ»,- ասել է Նարեկը։ Կատարումից հետո մարզիչները սկսել են
պայ քարել վոկալիստի համար։ «Հրաշալի էր, ուղիղ սրտին դիպար։ Ինչպիսի մթնոլորտ էր, ինչպիսի երգ։ Հիասքանչ է, շնորհակալություն ընտրության ու նրա համար, որ եկել եք էս նախագիծ։ Շատ կուզենայի աշխատել ձեզ հետ»,- ելույթը
այս կերպ է մեկնաբանել է Օլյա Պոլյակովան։ Ընդ որում, թեեւ Սվյատոսլավ Վակարչուկը Նարեկին շնորհակալություն է հայտնել հայերենով ու խնդրել է կատարել Շառլ Ազնավուրի երգը, մասնակիցը ընտրել է Նադյա Դորոֆեեւայի խումբը։