ՌԴ խորհրդարանն այսօր ընդունելու է Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը… Ալիևը իր լրտեսների միջոցով լավ էլ իմացել է նախօրոք, որ … Ռուզան Ասատրյան

Ռուզան Ասատրյանը գրում է. ՌԴ խորհրդարանն այսօր ընդունելու է Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը… Ալիևը իր լրտեսների միջոցով լավ էլ իմացել է նախօրոք, որ այսօր այդ երկու փոքր հանրապետություններին անկախություն է տրվելու և

վախից հենց այսօր է Բաքվից ճողոպրել Մոսկվա՝ չլինի՞ թե հանկած ԱՐՑԱԽԻՆ ԷԼ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՏԱՆ, երանի՜, ավաղ ուշացել ենք, այդ պարագայում ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից, սակայն մենք մեր

հույսը երբեք չպետք է կորցնենք: Վլադիմիրովիչը չեմ կարծում մոռանա այս թ եժ պահին Ուկրաինա չորս ռազ մական բեռներով ինքնաթիռ ու զորք ուղարկելու Ալիևյան շողոքորթության մասին, իսկ բայրաքթարների գործարանն Ուկրաինայում՝ Էրդողանի բարեկամական հարաբերությունների հայելին է…

Շնորհավորում եմ երկու հանրապետությունների տառապյալ ժողովրդին, այս օրերին արցախյան պատերազմը թարմացվեց մեր հոգում, թող խաղաղությունն իշխի ամենուր և հատկապես մեր տառապյալ ազգի համար… Քո օրն էլ կգա, սիրելի Արցախ դիմացիր, վերականգնիր հիմա

կաթողիկոսությունդ՝ մշակույթդ չկորցնելու համար, դու կարող ես… ՀԳ, Անջատում եմ հեռուստացույցի ռուսական ալիքները, իսկ ինչ կլիներ որ բայրաքթարների ու ֆոսֆորային հրետանակոծությունների տակ՝ անկախություն տրվեր նաև Արցախին, աշխարհը ինչու՞ էր լռել…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *