Դանիել Իոաննիսյանը գրում է. Ամեն ինչ շատ վատ է, մենք պետք է օր առաջ պատրաստ լինենք պաշտպանել Սյունիքը… Աշխարհը էլ երեկվանը չի։ Ուժով հարց լուծելը այսօրվանից դառնում է ավելի «նորմալ»։ Միաժամանակ պարզ է, որ Սովետ2.0-ի վերստեղծման համար Մոսկվան այլևս չի խորշելու որևէ միջոցից։
Հավանական է, որ շատ շուտով Ադրբեջանին «քսի կտան» մեր վրա, ինչի արդյունքում մենք կընկնենք Կրեմլի ոտքերը` խնդրելով մեզ ընդունել Միութենական Պետություն (կարդալ` ՌԴ կազմ)։
Ավելին, խիստ հավանական է, որ Ադրբեջանը բաց չի թողնի պահը ու ժամ առաջ կսկսի հար ձակումը` քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնն այլ տեղ է։ Ընդորում, ռուսներն էլ հետագայում լավ արդարացում կունենան մեզ չպաշտպանելու համար. թե բա «խառն էինք էդ օրերին»։
Մենք միայն մի բան ենք կարող անել.պատրաստվել Սյունիքի ֆիզիկական պաշտպանությանը։ Որքան պատրաստ ու ուժեղ լինենք, այնքան քիչ կլինի այս սցենարի հավանականությունը։