Կապույտ մզկիթի պատերի փոշիները մի քանի անգամ ավելի հին են, քան կեղծ «ադրբեջանը»… պետք է այս «պատգամավորներին» սովորեցնել, որ… Իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյինի կոշտ պատասխանը

Իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյինը անդրադարձել է ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորների հայտարարությանը , ովքեր գտնվելով այս օրերին Երևանում , լուսանկարվելով Երևանի Պարսկական Կապույտ մզկիթի մոտ այն անվանել էին ադրբեջանական.

«Ադրբեջանի 2 պատգամավոր կոչվածներ Երևանում այցելել են իրանական հայտնի Կապույտ Մզկիթ: Դրանցից մեկը, իր ու բաքվի վիլայեթի բնակիչներից շատերի ուժեղ երևակայության ազդեցության տակ, գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.

«Մենք այցելել ենք Կապույտ մզկիթ։ Որքանով տեղյակ ենք, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած պատերի վրայի գրառումներն այլ երկրի են պատկանում, սակայն պատերը, ճարտարապետությունն ու ոգին միայն մեզ է պատկանում։ Մենք հավատում ենք, որ մի օր այս մզկիթի իրական տերերը կկարողանան իրենց աղոթքները բարձրացնել։ Իսկ ադրբեջանցիների աղոթքները բարի են և ի վերջո կատարվում են»:

Նախ պետք է այս «պատգամավորներին» սովորեցնել, որ Կապույտ Մզկիթի պատերի գրառումները կոչվում են պատմություն, որն անհերքելի է ու կեղծել հնարավոր չի: Վստահ եմ, որ իրենք ուշադիր կարդացել են պատերի գրառումները: Եվ լավ գիտակցում են, որ այդ Մզկիթը կառուցվել է 1766թ. -ին, իրանցիների կողմից, նույնը պետք է ասել նաև՝ Արցախում գտնվող մզկիթների ու

եկեղեցիների մասին, որոնք հանդիսանում են իրանական և հայկական պատմա-մշակութային ժառանգություն: Եվ իրենց պատերի քարերն ու փոշիները, պատերի գրառումները մի քանի անգամ ավելի հին են, քան կեղծ «ադր բեջան» երկիրը, որն ի դեպ ունի ընդամենը հարյուր տարվա «պատմություն», և որն ի դեպ իր անունը գnղшցել է Իրանից՝ նմանակելով նրա հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող նահանգի անունը:

Զարմանալի չի, որ արմատներ և պատմություն չունեցող «երկրի» բնակիչները, իրենց ցինիկ շեֆից սկսած՝ մինչև դպրոցական տարիքի երեխաները, զբաղված են պատմություն կեղծելու, իրենց համար պատմություն երևակայելու ու հորինելու, քաղաքակրթություն ունեցող ազգերի պատմա-մշակութային ժառանգության արժեքների գո ղության սիստեմատիկ ու ծրագրավորված գործընթացով:

Իսկ բաքվի վիլայեթի այս երկու«պատգամավորները», որոնք առն ետի պես գnղեգnղ հայտնվել են Երևանի Կապույտ Մզկիթում և այնտեղից, պղ -ծելnվ Մզկիթի սրբությունն ու կեղծելով պատմությունը, իրենց շեֆի պես ցինիկ քաղաքական հայտարարություն են արել, պետք է իմանան, որ ինչպես Իրանում հայկական

եկեղեցիները և պատմա-մշակութային արժեքները՝ Իրանի ժողովուրդը աչքի լույսի պես պահպանել, պահպանում և պահպանելու է, այդպես էլ՝ Հայաստանում և Արցախում իրանական մզկիթները և պատմա-մշակութային արժեքները հայ ժողովուրդը պահպանել է և կպահպանի: Այս գենետիկ կուլտուրան դարերի խորքից եկած մեր երկու

ժողովուրդների՝ հայ և պարսիկ ազգերի ստեղծած քաղաքակրթությունների արդյունք է, որը էթնիկ արմատներ, պատմություն և քաղաքակրթություն չունեցողների խելքի բանը չի: Դրա համար էլ բшրբшրnunւթյшմբ հшրձш կվել են, և փորձում են ջնջել ու աղավաղել մեր երկու ազգերի պատմամշակութային արժեքները:

Փառք ու պատիվ Հայաստանին ու Իրանին, մեր երկու ազգերին, մեր անջնջելի ու անհափշտակելի պատմությանն ու քաղաքակրթությանը:»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *