Տիգրան Սիմոնյանը գրում է. Ինձ համար գրեթե պարզ է այս պատերազմի վերջնական արդյունքները: Աշխարհին պետք է , թույլ , անօգնական , կիսամեռ Ռուսաստան ։ Իսկ այդ
նույն աշխարհին ընդհանրապես պետք չէ
Ուկրաինա անունով շինծու , ֆեյք տարածք ։ Այս երկու սլավոնական պետությունները իրար կգզեն , մինչև որ , ոչ առանց արևմուտքի ջանքերի , վերջնականապես հյուծեն Ռուսաստանին , իսկ Ուկրաինան կմասնատվի մի քանի պետությունների
միջև , Կիևը կստանա հատուկ կարգավիճակ ։ Իսկ հետո , թե ինչ կկատարվի Ռուսաստանի ներսում , առայժմ միայն ենթադրել կարելի է: Իսկ , այն ինչ կատարվում է այսօր , դա սլավոնական ազգերին բնորոշ , ամենակեղտոտ ու ստահոդ լուրեր տարածելն է միմյանց հանդեպ ։ Չկա
իրականությանը գոնե մոտ որևէ հավաստի տեղեկատվություն: Ի միջի այլոց , սրանցից հետ չեն մնում նաև արևմտյան լրատվամիջոցները ։ Մեզ , մեր դիվանագիտությանը ցանկանում եմ սառնասրտություն, համբերություն, խորաթափանցություն, մնացած ամեն ինչ լավ է լինելու ։