Յաշա Սոլոմոնյանն իր էջում գրել է.
Հասկանում եք չէ՞, որ այսօր պետք ա ստեղծված իրավիճակում շատ արագ օգուտ քաղենք։ Գուցե ասածիս մեջ որոշ մարդիկ ցի նիզմ կտեսնեն, իրավունք ունեն, սակայն իրոք ես կարծում եմ, որ
ցանկացած իրավիճակ պետք է դիտարկել որպես հնարավորություն։ Տեսե՛ք, Ռուսաստանի դեմ սանկցիաներ են կիրառվում, աշխարհը իր դռները ամուր փակում է ռուսական բիզնեսի առաջ։ Կարելի է շատ արագ ձեռք բերել պայմանավորվածություններ
ռուս արտադրողների հետ, կազմակերպել ապրանքների տեղափոխում ՀՀ, փոփոխել պիտակները և արտահանել Արևմուտք։ Էլ չեմ ասում, որ հարկավոր է շատ արագ մտածել, թե ինչեր կարելի է անել, նախաձեռնել, որ ռուս գործարարների համար ՀՀ-ում նպաստավոր պայմաններ ստեղծվեն՝ արտադրությունն այստեղ
տեղափոխելու համար։ Շատ Ռուսաստանի քաղաքացիներ գուցե նաև ցանկանան հայկական քաղաքացիություն ստանալ, քանզի սանկցիաների ֆոնին ՀՀ անձնագիրն ավելի ազդեցիկ է դառնում, քան ռուսականը։ Համացանցի սահմանափակումների հետևանքով շատ ռուս բլոգերներ, ՏՏ ոլորտի աշխատողներ նույնպես կուզենան տեղափոխվել Հայաստան՝ ապրելու ու աշխատելու… Մի խոսքով,
պիտի պահը բռնել, օգտագործել։ Պետք ա դառնալ յուրօրինակ պորտալար Ռուսաստանի ու աշխարհի միջև։ Պետք ա արժևորել և ամրապնդել սեփական դերը դաշնակցի համար։ Բա էլ ո՞ր օրվա համար ենք, չէ՞։ Սա թե՛ երկիր մտածելու, թե՛ մասնավորի ակտիվ գործելու հարց է։ Հետո չզարմանաք, որ մեր հարևանները շատ արագ այս գործը գլուխ բերեն։