Ի տարբերություն պատերազմի առաջին 2 օրվա, երբ Ուկրաինան իրեն մենակ ու լքված էր զգում, իսկ բանակը` բարոյալքված, այսօր իրավիճակն այլ է… ասեմ՝ Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանը գրում է. Թ եժ մա րտերը Ուկրաինայի տարածքում շարունակվում են ու ահագնանում։ Բազմապատկվող սա նկցիաների ֆոնին ՌԴ-ին այլ բան չի մնում, քան ռազմաճակատում

տոտալ առավելության հասնել փորձելն է։ Պարզ ասած, ՌԴ-ն պետք է փորձի գ րավել զգալի ուկրաինական տարածքներ, որ գոնե դրանից հետո կարողանա առևտրի գնալ Արևմուտքի հետ եւ մեղմել վաստակած պա տժամիջոցները:

Մյուս կողմից էլ, սակայն, ի տարբերություն պատերազմի առաջին 2 օրվա, երբ Ուկրաինան իրեն մենակ ու լքված էր զգում, իսկ բանակը` բարոյալքված, այսօր իրավիճակն այլ է, ու Ուկրաինան հեշտ չի հանձնվելու։ Ուկրաինան այսօրվանից վայելում է աշխարհի գերհզոր երկրների

տոտալ աջակցությունը` ինչպես ֆինանսապես, քաղաքականապես, այնպես էլ տարբեր նյութական ռեսուրսներով` տարբեր զի նտեխնիկաներից ու նավթամթերքից մինչև Իլոն Մասկի կողմից տրամադրված Starlink կայաններ։

Իրավիճակը շատ անորոշ ու բարդ է, երբ կողմերը կարող են մոտենալ «կորցնելու ոչինչ չունենք» վիճակին։ Հ. Գ. Լուսանկարում Խարկովի` հր թիռների բոցից փայլատակող երկինքն է այս պահին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *