Ռուբեն Մեհրաբյանը գրում է. Հարց են տալիս, հռետորական, թե բա՝ “աշխարհը բա խի մեզ չէր օգնում”։ Որովհետեւ երբ որպես ռուսական պրոքսի֊երկիր ես դիրքավորվում, երբ թիվ մեկ բարեկամ ես անվանում մեկին, ումից զզվում են բոլորը, երբ
զիմբաբվեի ու այլ իզգոյների հետ աշխարհին դեմ ես քվեարկում, ապա ես հարց տամ. Ինչպե՞ս պիտի աշխարհը մեզ վերաբերվեր։ Եւ հիմա էլ կողի չեք ընկնում, երբ ամեն բան մակերեսին է։ Ու վերջապես, Հայաստանն անկախություն ստացավ ե՞րբ։ Այո, երբ ձեր բարեկամ ռուսաստանը սատ կեց։
Ե՞րբ վերականգնեց անկախությունը։ Այո, երբ ձեր բարեկամ ռուսաստանը սա տկեց։ Ասել կուզեմ, ուրեմն, որ Աստված Երրորդություն է սիրում։ Եվ ամենալավ ռուսաստանը՝ սա տկած ռուսաստանն է։ Շարունակեք ձեր աննպատակ մտավարժանքները
ֆոսֆորի թեմայով, պուծինի ուժեղ տղա լւնելու թեմայով, մինչեւ ռաստ գաք իրողությանը, այն է՝ ձեր սիրելի, ողբերգականորեն միակողմանի սիրելի ռուսաստանը սա տկելու է, ու ողորմի չեն տալու։ Այդժամ սա մի հատ էլ կկարդաք, եթե էսօր պատրաստ չեք էս պարզ բանն ընկալելու։ Առողջություն եւ խաղաղություն։