Սամսոն Գրիգորյանն իր էջում գրել է.
Հայեր, մի բան ասեմ էլի։ Այո գիտեմ Ուկրաինայի ազերասեր լինելուց, զե նք ծախելուց, բաններներից, շնորհավորանքներից, պատճառներն էլ գիտեմ։ Ղրիմի և Ռուսաստանի նկատմամբ մեր
դիրքորոշումներն են պատճառը։ Ամեն ինչ ակներևա, սակայն… Մի՞թե մենք ուզում ենք, օրինակ Ռուսաստանի նման, խորացնել թշնամանքը այլ պետությունների հետ։ Իսկ ի՞նչ, եթե մենք անենք առաջին քայլերը ու փորձենք այս նեղ պահին
բարեկամական ձեռք մեկնել։ Մի օգնություն ուղարկել, բժիշկ ու դեղ որայք ուղարկել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք վերջը դնենք էս կացին արտաքին քաղաքականությանը, ինտեգրվենք աշխարհին, սկսենք աշխարհում ավելի և ավելի շատ բարեկամական մթնոլորտ ստեղծել մեր երկրի
նկատմամբ։ Առավել շատ ընկերներ ունենանք։ Բնականաբար հույս չունեմ, որ վաղը մյուս օր թուրքի դեմ կռ վելուց զեն քով կկանգնեն մեր կողքին, գոնե նախորդ պատերազմի ժամանակվա նման այսքան անտարբեր չեն լինի։ Խաղաղ օրերին տնտեսական ընկերներ կունենանք, գիտական ընկեր կունենանք։
Ամեն դեպքում այսքան խեղճ և միայնակ չենք լինի էս աշխարհում։ Միգուցե՞ մենք ենք մե ղավոր, որ էսքան չա րացել են մեզ վրա։ Միգուցե՞ մեր ցուցադրած մեծահոգությունն ավելի հզոր լինի մեր չարացած զգացումներից ու աշխարհը մեզ այլ կերպ սկսի ընկալել։ Ուկրաինա, Վրաստան, Բելոռուս, Ղազախստան, Իրան… բոլորի հետ շուն և կատու ենք