Գրեգին Միսկարյանը գրում է. Քիչ առաջ խոսում էի Կիևում ապրող ըկերոջս հետ։ Մար տական են տրամադրված, միասնական են, վճռական են։ Պաշտոնական ու ոչ պաշտոնական մամուլը տալիս է
միայն հնարավորինս ստույգ տեղեկատվություն։
Խոսում են և հաջողությունների մասին և ձախողումների։ Առանձնակի թշնա մանքով են լցված Լուկաշենկոյի հանդեպ։ Ասաց, որ ռուսական պրոպագանդան գրեթե ազդեցություն չունի։ Հարցեցի, ինչն է մարդկանց առաջ տանում դեպի պայքարը։ Ասում է.
-Ազատ ապրելու ցանկությունը։ Իհարկե ժողովորդի զգալի մասը գոհ չի Զելենսկու կատարած ռեֆորմներից, տնտեսական քաղաքականությունից, կոռ ուպցիայի դեմ պայքարից, սոցիալական վիճակն էլ առանձնապես մի բան չի, բայց Լուգասնկի ու Դոնեցկի բնակիչների ճակատագիրը տեսնողը մարդը
ոնց կարող է մտքի ծերով անց կացնել՝ Ռուսաստանի հետ նույն պետության մեջ ապրել։ Եվ երկրորդը, մարդիկ հասկացել են, որ եթե պարտվեն, էն սանկցիաները, որ կիրառվելու են Ռուսաստանի հանդեպ, եթե մի պետություն եղանք կիրառելու են նաև մեզ վրա։ Ստացվելու է, որ մեզ վնասողին վնասելու համար նորից մեզ են վնասելու։)))
Ասել կուզի՝ կարկուտը ծե ծած տեղն է ծե ծում։ Ես, որպես մարդ, որի արժեհամակարգի առանցքում մարդն է, հույս ունեմ, որ էս պարտադրված պատերզամից ուկրաինացին ավելի ուժեղացած դուրս կգա, ավելի ինքնորոշված, ավելի բյուրեղացած իր արժեքների մեջ։
Լավ բան չի պատերազմը, բայց եթե այն անխուսափելի է, ապա պետք է գոնե պատվով դուրս գալ նրանից, որովհետև կողմերի մեջ հաղթողներ ցանկացած դեպքում չեն լինելու։ Փառք Ուկրաինային, փառք հերոսներին