Տիգրան Սիմոնյանը գրում է. 2000-ականների սկիզբն էր, հիմա լավ չեմ հիշում, թե ինչ առիթով, դու ինչ – որ սենսացիոն նյութ էիր գրել ու Ռոբերտ Քոչարյանը շատ արհամարհական տոնով, հայտարարեց, թե երիտասարդ տղա է, ուզում է ինքնահաստատվել։
Այդ պահից, ես հետևում եմ քեզ։ Իմ ամենասիրելի թերթը դարձավ «Հայկական Ժամանակ» օրաթերթը։ Ճիշտն ասած, քեզ որպես լրագրող, որպես մարդ և համակրում էի ու կասկածում։ Ախր այդ ժամանակ նե նգությունը, ստո րությունն ու խար դախությունը այսօրվա քովիդ հիվանդության նման տարածված էր։
Սակայն օր-օրի, ամիս առ ամիս, աչքիս առաջ դու աճեցիր, դարձար շատերի համար ահ ու սարսափ։ Քո ուժը, քո ազնվության մեջ էր, որն ակնհայտորեն աջք էր ծակում։ Քաղաքականությունը քեզ համար չէր։ Սակայն դու քո պայքարով, քո ապրած կյանքով, քո հայրենասիրությամբ, ապացուցեցիր, որ կյանքը ազնիվ եւ արդար գործիչների կարիք շատ ունի։
Քեզ մեջքից ոչ-ոք չի հրել առաջ, սակայն քեզ մեջքից խփողներ շատ են եղել, քո ձեռքից քաշող ոչ- ոք չի եղել, սակայն մեկնած ձեռքդ օդում թողնող շատերն են եղել, քեզ համար ճանապարհ հարթող ոչ-ոք չի եղել, բայց ճանապարհիդ
խու թեր ստեղծողներ շատ են եղել։ Ուրիշների՝ քեզնից առաջ երկիրը ղեկավարած դավ աճանների, երկիրը գռփո ղների ու թա լանի ենթարկողների կողմից արդեն պարտված պա տերազմի ամբողջ մեղքի բաժինը վերցրիր քո վրա։
Քո դաստիարակությունը, քո տղամարդկային գենը չէին կարող քեզ թույլ տալ այդ կրիտիկական պահին, երբ կշեռքի նժարին դրված էր երկրի, քո և քո ընտանիքի լինել չլինելու հարցը, դու լացակումած բացատրես, թե ինչն ինչոց է, թե որը, որից հետո է։
Սակայն քո թշն ամիները, թե երկրի ներսից, թե դրսի աշխարհից, գործում էին անխոջ կերպով, ամենավերջին լուտանքները, ստերը, կեղծիքները թափելով քեզ վրա։ Միլիարդների հասնող գումարներ ծախսվեց քեզ սևացնելու, նսե մացնելու, վերացնելու համար։ Չստացվեց։ Չարը տա պալվեց, հաղթեց ազնվությունը, բարությունը, մաքրությունը։
Մի ամբողջ համակարգ, մի ամբողջ կայսրություն, ֆինանսական հսկայական միջոցներով, ուղղակի տա պալվեցին։ Դու ստիպեցիր նրանց, որ նրանք ստո րանալով, ձեռք մեկնեն քեզ բարևելու համար, դիմեն քեզ անուն հայրանունով, նստեն քեզ հետ սեղանի շուրջ։
Գիտեմ, որ դու գիտեիր, որ հենց այդ նույն պահին, այդ նույն մարդկանց կողմից քո դեմ դավեր են նյութվում, սակայն դու երբեք չկորցրիր սառնասրտությունդ, դու դրա իրավունքը չունեիր, դու գիտակցում էիր, որ դու, դու չես, դու Հայրենիքի զինվորն ես, որ քեզ մի ամբողջ երկիր է հույսով նայում։
Այն, ինչ չարեցին ստա հակները նախորդ բոլոր տարիներին, այսօր անում ես դու։ Դու երկիր ես կառուցում, դու Հայրենիք ես կերտում և այդ բոլորն առանց կուրծք ծե ծելու։ Հիշիր վարչապետ, մենք՝ բոլորս, քեզ հետ ենք, քո թիկունքին։ Հպարտ եմ, որ քո ժամանակակիցն եմ ։ Тигран Симонян