ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Ինչպես է ռուսական կողմը հարվածներ հասցնում բնակելի շենքին և խոցում այն

Հիշեցնենք, որ իրավիճակն ուկրաինական սահմանին ու Դոնբասում ծայրաստիճան լա րված է: Փետրվարի քսանչորսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Դոնեցկի եւ Լուգանսկի ղեկավարները համապատասխան փաստաթղթերով դիմել են ՌԴ-ին ռազ մական օգնության խնդրանքով, ինչը բավարարվել է, ու Դոնբասում մեկնարկում է ռազ մական գործողություն:

Այս հայտարարությանը հետևեց Ուկրաինայի նախագահի հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստ են պաշտպանել երկրի «տարածքային ամբողջականությունը», ինչից հետո Զելենսկիի հրամանագրով երկրում ռազ մական դրություն հայտարարվեց, իսկ ավելի ուշ՝ համընդհանուր մոբիլիզացիա եւ պարետային ժամ:

Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Արևմտյան երկրներն ու մի քանի տասնյակ միջազահային կառույցներ շարունակաբար պա տժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ, սակայն չնայած դրա՝ ռազ մական գործողությունները շարունակվում են արդեն մի քանի օր:

Կան մեծաթիվ զո հեր եւ վիրա վորներ, գե րիներ՝ երկու կողմերից էլ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հայտնում են հակամ արտ երկրի մեծաթիվ տեխնիկայի կո րուստների մասին:

Պաշտոնական Կիևը հաստատել է նաև մի քանի օդանավակայանների, Չեռնոբիլի ատոմակայանի, Մետիոպոլ, Սչաստյե, Ստանիցա-Լուգանսկայա քաղաքների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին: Այսօր էլ հայտնի դարձավ ռուսական զորքերի՝ Խարկով մտնելու մասին: Ռազ մական գործողությունները շարունակվում են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *