Գրառումս արտերկրում ապրող, ազգությամբ ոչ հայերի համար է։ Բոլորիդ անտարբերությունը բերեց նոր աղ ետի, այս անգամ Ուկրաինայում։ Եթե հիմա էլ լռեք, ապա… Քրիստինա Վարդանյան

Գրառումս արտերկրում ապրող, ազգությամբ ոչ հայերի համար է։ Բոլորիդ անտարբերությունը բերեց նոր աղ ետի, այս անգամ Ուկրաինայում։ Եթե հիմա էլ լռեք, ապա… Քրիստինա Վարդանյան

Քրիստինա Վարդանյանն իր էջում գրել է.
For the people in the World. Այս Գրառումս ավելի շատ արտերկրում բնակվող, ազգությամբ ոչ հայերի համար է։ Երբ 2020-ի սեպտեմբերի 27֊ին ադրբեջանա֊թուրքա֊ահաբ եկչական խմբավորումը

հար ձակվեց փոքրիկ Արցախ֊ ՀՀ-ի վրա և 44 օր անընդմեջ սկսեց ավիրել հայ ժողովրդի սրբավայրերը, բնակավայրերը, հիվանդանոցները, մշակույթը, դպրոցները և մանկապարտեզները, կիրառել ար գելված զի նատեսակներ, այրել մեր

անտառները, ոչնչացնել բնությունը և ամենացա վալին ՝ դա ժանորեն սպ անել երեխաներին, խոշ տանգել ծերերին և գլխա տել հայ զինվորներին, դուք լուռ էիք, անտարբեր, արհամարհական, իսկ ձեր պետությունների պետական կառույցները սահմանափակվում էին դատարկ, ոչ մի բան չասող, հիմար կոչերով և անմտահոգ մտահոգություններով։

Շատերիդ հետ հայը հաց է կիսել, շատերիդ՝ իր տանը ընդունել ու հյուրասիրել, շատերիդ օգնել դժվար պահին, ոմանց հետ էլ պարզապես ինչ որ առիթով հանդիպել։ Չկա մի երկիր, որտեղ հայը չապրի ու չարարի։ Ձեր տանը չկա մի սարք, որի ստեղծողը հայը չլինի։ Բայց բոլորիդ

անտարբերությունը, արհամարհանքը, սեփական եսից այն կողմ թեկուզ և ջրհեղեղ դիրքորոշումը բերեց նոր աղետի, էս անգամ Ուկրաինայում։ Եթե հիմա էլ լռեք, հաջորդ զո հը դո՛ւք և ձե՛ր երեխաներն են լինելու։ Մենք, հայերս, ամենաբարձր

մակարդակով, 2020-ին աշխարհին զգուշացրինք սպասվող չար իքի ու նրա հետևանքների մասին ։ Այժմ աշխարհի հերթն է, ձեր հերթն է։ Ինչպիսի դիրքորոշում կընդունեք, նման աշխարհում էլ կմեծանան , գուցե չհասցնեն մեծանալ , ձեր երեխաները։ #openyoureyesworld #stopwar #neveragain

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *