Դավիթ Ղամբարյանը գրում է. Դիմում եմ հատկապես այն մարդկանց, որոնք « հիշողության հետ խնդիրներ ունեն» : Խոսքը ուկրաինայի Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին է: Հիշեք, որ Հայաստանը միջազգային բոլոր հարդակներում ղրիմի հարցով դեմ է քվեարկել
ուկրաինային: Մինչդեռ ադրբեջանը ընդհակառակը, սատարել է նրանց ու մինչև օրս էլ շարունակում է սատարել: Նրանց շահերը այս հարցում համընկնում են, որովհետև երկուսի դեպքում էլ ոտնձ գություն էր եղել այդ երկրների տարածքային ամբողջականության
վրա: Ասում եմ երկուսի դեպքում, որովհետև Հայաստանի համար առաջի սատկած առյուծ քշողի շնորհիվ Արցախի հարցը ազգերի ինքնորոշման իրավունքից դարձավ տարածքային վեճ, այսինքն ոչ թե իր փրկության համար արցախահայությունն է պայքարել , այլ Հայաստանն է բռնազավ թել
ադրբեջանի տարածքները և արդեն երեսուն տարի չի
վերադարձնում: Եվ հենց սա է պատճառը, որ 44 օրյա պատերազմի ժամանակ աշխարհը այն ուժով չարձագանքեց, ինչպես այժմ ուկրաինայի դեպքում է: Բացի դա, մենք ոչ եվրոպայի և ոչ էլ ամերիկայի հետ դաշնակցային հարաբերություններ չունենք, մերը ռուսն է ու նրանք էլ մտածեցին, որ ռուսն է, ուրեմն
ռուսաստանն էլ թող լուծի խնդիրները: Ավելին ասեմ, եթե Հայաստանում թավշյա հեղափոխությունը ու Նիկոլ Փաշինյան ղեկավարի և մարդու բարձր հեղինակությունը չլիներ արևմուտքը Հայաստանի մասին չէր էլ հիշի… Հիմա ռուսական բարեկամության մասին. Եկեք նորից հիշենք, թե 44 օրյա պատերազմը ում նախաձեռնությամբ սկսվեց,
ով տվեց ադրբեջանին Արցախի հանրապետության վրա հար ձակվելու դաբրոն, ով է տարիներ շարունակ միլիարդավոր դոլարների զե նք վաճառել մեր թշնա մուն, համոզված լինելով, որ այդ զե նքը նրանք գնում են Հայաստանի վրա հար ձակվելու համար… Ով է հիմա էլ ռազ մական փոխօգնության և միլիարդավոր դոլարների արդիական զե նքերի
վաճառքի պայմանագիր կնքել մեր թշնա մու հետ… այդ պետության անունը կարծեմ ռուսաստան է… Հիմա այդ մեր «բարեկամ ռուսաստանը» հար ձակվել է իր եղբայր ուկրաինայի վրա ու անխնա ոչնչացնում է իր արնակցի երկիրը ու ժողովրդին: Ամբողջ աշխարհն է դեմ դուրս եկել և պահանջում է
դադարեցնել պատերազմը, բայց պուտինի ուղեղը չի մտնում դրա անհրաժեշտությունը, չի հասկանում, որ աշխարհին դեմ գնացողը շատ խիստ է պա տժվում: Այսօր արդեն պուտինը հրաման է տվել երկրի ողջ միջուկային արսենալը մար տական արտակարգ պատրաստության ռեժիմի բերել: Սա նշանակում է, որ ռուսաց ցարը պատրաստվում է միջուկային
պատերազմին, որի հետևանքները , իրոք, կոր ծանարար կլինեն մարդկության համար… Դե ուրախացեք ու ծափ տվեք, ուկրաինան քխ է, ռուսաստանը՝ պուպուշ, բայց չմոռանաք, որ վաղը- մյուս օրը , այդ պուպուշը իր պուպուշ զե նքերը մեր վրա է ուղղելու, եթե ցանկանանք ազատ ու մարդավարի ապրել… Եթե իհարկե մինչ այդ գոյատևենք…