Կլիչկոն, որ ասում է, թե չեն կարող տարհանել Կիևը, չի խաբում։ Իսկապես անհնարին է 2+ միլիոնանոց քաղաքը տարհանել։ Ու հարցը շրջափ ակված լինել-չլինելը չէ, այլ… Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. Կլիչկոն որ ասում է, թե չեն կարող տարհանել Կիևը, չի խաբում։
Իսկապես անհնարին է 2+ միլիոնանոց քաղաքը տարհանել։ Ու հարցը շրջափ ակված լինել-չլինելը չէ։
Այդ մարդկանց հանեն, որտե՞ղ են տեղավորելու։

Այլ քաղաքնե՞ր։ Ուրեմն պետք է նաև Խարկովը, Խերսոնը, Օդեսան ու մնացած բոլոր քաղաքներն էլ տա րհանեն, Դնեպրից արևելք ոչ մի քաղաք էլ ապահով չէ այլևս։

Բաց դաշտերո՞ւմ տեղավորեն այս ձմեռով։ Ինչպե՞ս են առանց այն էլ կաթվածահար եղած տրանսպորտային ցանցի պայմաններում ջրով, սնունդով, դեղորայքով ապահովելու։ Ո՞նց են անելու, որ մարդիկ տուպը չսառեն։ Հիգիենա, անվտանգություն, էդ ամեն ինչը ո՞նց են ապահովում։

Պատկերացնո՞ւմ եք ինչ բան է երկու մլն մարդու տեղափոխումը կազմակերպելը նույնիսկ ոչ պատերազմական պայմաններում։ Կիևի բնակիչների ճնշող մեծամասնության համար այլ տարբերակ չկա, քան քաղաքում մնալը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *