Եռաբլուրների մասին մի օրով հիշողներ, ավելի լավ կլիներ, որ չգայիք։ Այսօր,երբ ես ՀԵՐՈՍԻՍ մոտ նստած էի մոտենում են երկու աղջիկներ, մեկը մյուսին ասում ա… Անժելա Սեդրակյան

Անժելա Սեդրակյանը գրում է. ՀՀ-ում գտնվող տարբեր Եռաբլուրների մասին մի օրով հիշողներ, ավելի լավ կլիներ, որ չգայիք ու ձևական նկարներ չանեիք։ Էնքան եք հասցրել, որ ես այսօր խոսում եմ

սրա մասին։ Այսօր, երբ ես ՀԵՐՈՍԻՍ մոտ նստած էի մոտենում են երկու աղջիկներ, մեկը մյուսին ասում ա` հլը հեռախոսով էս «ֆոնին» նկարի ինձ… Շրջվեցի ասեցի պարտադիր է՞ նկարվելը ինքն էլ ինքնագոհ դեմքով թե բա Տղերքի տոնն է ես էլ նկարվելով եմ

շնորհավորում… Այսինքն չէիր կարո՞ղ լուռ գալ, հարգանք մատուցել ու գնալ։ Պարտադիր պիտի փիառվեիր, ծաղիկ խոնարհելդ նկարեիր ինչ ա թե ասեիր տեսեք ես այսօր եկել եմ Եռաբլու՞ր… իհարկե ինքը չհամարձակվեց նկարվել ու գնաց էդտեղից:

Չեմ ուզում խոսել մի կնոջ մասին, ով բոլորի ցա վը անտեսած ամեն մեկից գումար էր ուզում և ոնց հասկացա Անուլ Կարապետյան-ը էսօր զսպել է իրեն, որ էդ կնոջը չխայ տառակի ոնց ես… Էսքան ես երբեք դեռ չէի հիասթափվել, էսօր վերջնական համոզվել եմ, ազգի 90 տոկոսը

անգիտակից ա։ Դրական պահեր ևս եղան… Երեխաները հայրերի հետ գալիս ամեն ՀԵՐՈՍԻ տան մոտ խոնարհվում ու խունկ էին ծխում, մարդկանց մեծամասնություն կար, որ իսկապես գիտեր ինչի ա եկել ու ուր։ Մի քանի վիր ավորված տղերքի տեսա, անվասայլակներով և արցունքներն աչքերին,

իրենք լավ գիտեն կյանքի ու շնորհակալության արժեքը… Բանակի օրը շնորհավորեք բոլոր անմա հացած տղերքին, քանի որ իրենք զո հել են իրենց հանուն մեզ… շնորհավորեք սահմանին կանգնած մեզ հսկող տղերքին, իրոք շնորհավորեք էն ժամանակ,երբ մենք ոտքի կանգնեք,

որ վերջապես արժանի լինենք զո հված անմեղ կյանքերին… Ու չեմ կարող չասել ինձ էսօր ասված Հերոս Նարեկ Ավետիսյանի Հայրիկի` Սուրենի խոսքերը. -Ինչքան էլ քեզ փորձեն հիասթափեցնել, չպիտի թուլանաս դու կարևոր գործ ես անում, ապրեցնում ես իրենց, դու ուժեղ աղջիկ ես պետք է լավ նայես քեզ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *