Ինչ է նշանակում՝ պետք է ամբողջովին զին աթափել ուկրաինան: Իհարկե, ես ոչ մեկի կողմից չեմ, ոչ ռուսամետների, ոչ հակառակ թևի, բայց Պուտինը պետք է պատասխանի ԱՅՍ հարցերին… Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանն իր էջում գրել է… պուտինը ուկրաինական թնջուկը քանդելու ուրիշ ելք չգտավ և որոշեց հարձակվել բարեկամ- հարևան երկրի վրա : Ես ուժեղ եմ ու իմ դեմ դու զրկված ես բոլոր իրավունքներից: Էդպես մտածեցին և ուկրաինայից անջատեցին ղրիմը, այդպես մտածեցին թե

դոնբասում, լուգանցքում թե այլ վայրերում ռուսալեզու բնակչությանը հակադրեցին նոր իշխանություններին , էսպես են մտածում նաև հիմա, որ պատ երազմ են սկսել ուկրաինայի դեմ ու սպա ռնում են այդ երկրի անկախ պետականությանը: Ինչ է նշանակում, թե պիտի ամբողջովին զին աթափել ուկրաինան, զրկել

ազատ և անկախ ապրելու իրավունքից : Այո, հասկանում եմ պուտինի մտահ ոգությունը այն առումով, որ ուկրաինան կարող է նատոյի անդամ լինել և վերջինս կարող է այդ տարածքում տեղադրել իր ռազ մաբազաները: Բայց այդ հարցերի մասին պետք էր դեռևս 2014 թվականին մտածեր թե խաղաղ բանակցությունների թե եղբայրական վերաբերմունքի միջոցով ուկրաինային

թույլ չտար հեռանալ ռուսաստանից: Այժմ էլ նույն սխալն են կրկնում: Չէմ կարծում, թե պատերազմից հետո, եթե ռուսաստանն անգամ հաղթի, ուկրաինացի ժողովուրդը կհաշտվի այսօրվա կատարվածի հետ… Ապա այս երկու եղբայր ժողովուրդները կմտնեն հավերժական հակամա րտության մեջ… Էսօրվա վիճակը ինձ

հատկապես մտահ ոգում է այն առումով, որ ռուսաստանը արդեն սկսել է ուժի սպառնալիքով կարգավորել հարևան երկրների հետ ունեցած խնդիրները: Ու պուտինը վաղը կարող է նույնը անել նաև Հայաստանի ու մյուս պետությունների հանդեպ : Եթե ՌԴ-ն անխնա է իր արնակից, եղբայր ժողովրդի նկատմամբ, հայերը օվ՞ են նրա

համար… Ես ոչ ոքի կողմից չեմ, ոչ ռուսամետների, ոչ հակառակ թևի ու դեմ եմ մեր ժողովրդին երկու մասի բաժանելուն: Պարզապես իմ մտահոգությունն եմ կիսվում ու համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները խորը վերլուծության են ենթարկում ստեղծված վիճակը և համապատասխան գործունեության ծրագիր են մշակում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *