Պուտինը իր ջահել վախտերը երազում էր, որ ՌԴ-ն մտնի ՆԱՏՕ, բիզնես անեն ու փող սարքեն, փող, որի պակասը սաղ կյանք զգացել ա, որովհետև դա միակ հույսն էր, որ… Արման Յարալյան

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինին ճանաչող տենց մարդ չմնաց, որ չնկարագրի նրա վա խկոտ և սողացող տեսակը, նա իր ջահել վախտերը երազում էր, որ Ռուսաստանը մտնի ՆԱՏՕ, բիզնես անեն ու փող սարքեն, գումար, որի պակասը սաղ կյանք զգացել ա, քանզի դա միակ հույսն էր, որ իրան

մարդատեղ կդնեին ոչ միայն սողալու ու ծառայելու որակների համար, սակայն էդ որակներն ու մեդիան օգտագործելով՝ էդ անհաջողից հանրային գիտակցության մեջ հնարավոր եղավ ստանալ մոնստր, որը իբրև իշխանության տենչից պատրաստ է աշխարհը վերացնել։ ՌԴ-ի դերը համաշխարհային ուժային ու տնտեսական բալանսում սխալ ա

ընկալվում, դրա համար էլ սպասումները, վախերն այլ են։ Ո՛չ ուկրաինացիները, ո՛չ մենք, ո՛չ սիրիացիները, ո՛չ քրդերը, ո՛չ ոք չի ընտրել հարաբերությունների պա լիգոն լինել, այլ հարց ա, թե այդպիսի երկրներին ոնց են նայում խոշոր խաղացողները։ Մեդիան կստեղծի սիրելի զո հի ու զարհուրելի մոնստրի կերպարներ և մինչ մարդիկ

ատում և ապրումակցում են իրար՝ հին աշխարհակարգի ապամ ոնտաժումը սահուն գնում ա իր հստակ գրաֆիկով, ինչ են սարքում՝ գիտեն մենակ դրա ճարտարապետները, մի տեսակետ էլ կա, որ եթե սենց կտոր-կտոր կոտորածիկներով չանեն աշխարհակարգի փոփոխությունը, ուրեմն ստի պված պիտի նոր համաշխարհային լինի, իսկ, թե

ինչո՞ւ է առաջացել աշխարհակարգ փոխելու անհրաժեշտություն՝ սա խոր ուսումնասիրության թեմա ա, որ նաև գոնե մոտավոր հասկանանք՝ ուր ա գնում։ 21-րդ դարում ոչ մի պետություն ինքնագլուխ պատերազմ չի սկսում, քանի որ հիմա պատերազմ կարող ես սկսել, սակայն ինչպես ավարտելն ու դրանից ոնց դուրս գալն էլ դու չես որոշում, աշխարհը շատ ա նե ղացել։ Ուղղակի հեշտ ա

պատրաստի հրեշին ատել, սիմպատիչնի զ ոհին համակրել և համարել, որ պրոցեսը լիարժեք հասկանալի ա։ Պուտինին որքան էլ փչեն՝ Ստալին չի դառնա, նա չունի էդ որակները, նա երբեք էլ այլ մարդ չի եղել, քան վա խկոտ, սողացող ենթակա, այ թե ինչի է ընտրությունը իրա վրա կանգ առել՝ անհասկանալի ա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *