Վաչիկ Գրիգորյանն իր էջում գրել է.
Ռուսաստանն այնպիսի պահանջներ է դրել Ուկրաինայի առաջ, որ Ուկրաինան չի կարող չկռվել: Մեզանից Ադրբեջանը պահանջում էր ազատել յոթ շրջանները, 25 տարի լեգիտիմացրեց այդ պահանջը ու հարձ ակվեց: Ահա այն հարցի պատասխանը, թե ուր էր միջազգային հանրությունը ու նույն ՌԴ-ն 44-օրյա պատ երազմի ընթացքում: Այսինքն ֆիքսենք, որ մեր մոտ պատ երազմը կարող էր ավարտվել
հենց 2-րդ օրը, եթե մենք համաձայնվեինք տալ 7 շրջանները: Իսկ ի՞նչ է պահանջում Ռուսաստանն Ուկրաինայից. դեմ իլիտարիզացիա՝ զին աթափում կամ ապառազ մականացում և դենացիֆիկացիա, որը ռուսակա՛ն մեկնաբանմամբ նշանակում է հրաժարում ազգությունից (ավելորդ է մտածել, որ ուկրաինացիք նա ցիստ են): Այս երկու պահանջները, եթե մեկտեղենք, Ռուսաստանն ուզում
է վերացնել Ուկրաինան որպես պետություն ու ուկրաինացիներին՝ որպես ազգություն: Սա կոչվում է ցեղաս պանություն, ու ամենացա վալին այն է, որ սա հայտարարվում է ամենաբարձր մակարդակով, սա շատ էական հանգամանք է: Տարբերությունն ահռելի է, թե ինչ է թշ նամուդ մտքին, ու, թե ինչ նպատակադրում է հռչակում թշ նամիդ պատ երազմ սկսելուց առաջ: Ուստի, եթե մենք փաստացի կարողացանք տարածքներ հանձնելով կանգնեցնել
պատ երազմը, ուրեմն Ուկրաինան այլևս չունի այդ ընտրությունը: Ավելի կարևորի մասին՝ ստորև. Այժմ միգուցե շատ տարբերվող հնչի կարծիքս, բայց, կներեք, ես միայն ռուսական մամուլին չէ, որ հետևում եմ: Ըստ այդմ, կարող եմ վստահեցնել. 1. Ուկրաինայի ժողովուրդը, էսօր հերոսական պայ քար է մղ ում իր ինքնության ու պետականության համար: 2. Ուկրաինայի իշխանությունը օրինակելի վարք է
դրսևորում դաշնակիցների և սեփական ժողովրդի հետ հարաբերություններում: Իմիջայլոց, սա վերաբերվում է Ուկրաինայի ոչ միայն ներկա, այլև նախկին իշխանություններին: 3. Ուկրաինայում առկա է օրինակելի ներքաղաքակամ դիսկուրս, որևիցէ ընդդիմադիր չի քննադատում Զելենսկիին: Որևէ մեկը չի խանգարում պետական քարոզչությանը, թեկուզև դա պարունակում է
դասական կեղծիքներ, ոչ միայն չեն խանգարում, ավելին նախագահի վարկանիշը օրօրի բարձրանում է: Ասել, որ Զելենսկին փայլում է հրամ անատարական հատկանիշներով ճիշտ չի լինի, սակայն նա հզոր է իր հեղինակությամբ առաջին հերթին այս պահին ապաստարաններում պատսպարված կիևցիների, խարկովցիների ու մյուսների շրջանում: Ու դա ավելի է բարձրացնում հենց վերջիններիս ոգին ու դիմադրողականությունը:
Ապացույցը այն է, որ ուկրաինական քաղաքների փողոցներում դ իшկների տեղատարափ է, մարդիկ՝ մեր և մանուկ, կենդանի վահան դարձած մարմնով են փորձում կա նխել ռուսական զին տեխնիկայի առաջխաղացումը: Ի՞նչ է, չե՞ք տեսնում… Աշխարհը տեսնում է, ու պուտինյան ագ րեսիան կա նխելու համար ունի, թե լեգիտիմ, թե բա րոյական և՛ իրավունք, և՛ ռեսուրս, էլ չեմ նշում շահերի մասին:
Իսկ ինչ է կատարվում ռուս ժողովրդի շրջանում. Մարդիկ մտածում են իրենց ստամոքսի կամ այլ ձև ասած սառնարանի պարունակության մասին, ու հատկապես դրանում ալկ ոհոլի քանակի, քանզի դեռևս չեն էլ գիտակցում, թե ինչ են անում իրենց տարիներ շարունակ թա լանած ու այս օրերին լկտ իաբար իրենց անվերջ ստող չինովնիկները (սա այն դասական, քարոզչական սուտը չէ, սա հասարակությանը իրադարձություններին անհաղորդ
պահելն է): Ահա ռուս ծայ րահեղականների երազներում Ուկրաինան մի մեծ «ար յան դեպո» է, որի մեջ չկա ոչինչ ա րյունից զատ, իսկ մնացած տեղերում սովետական դրոշն է ծածանվում՝ այդ թվում ՀՀ-ում: Կարո՞ղ է պատերազմի ընթացքը շրջվել, այո, ամեն պահի, անգամ չի բացառվում, որ «իսկանդերներ» թափվեն նաև մոսկվացիների տանիքներին, ուստի ես մի բան կասեմ, ու թերևս ամենակարևորը. Աստված պահապան ռուս ու ուկրաինացի ժողովուրդներին…