Պատերազմն, իհարկե, սա րսափելի բան է: Եվ այն ազդեցությունն է թողնելու նաև Հայաստանի վրա: Պատերազմներից ամեն գնով պետք է խուսափել: Ի՞նչ պետք է անենք մենք: Առաջին հերթին պետք է… Կարեն Քոչարյանի կոչը

Կարեն Քոչարյանը գրում է. Պատերազմն, իհարկե, սա րսափելի բան է: Եվ այն ազդեցությունն է թողնելու նաև Հայաստանի վրա: Պատերազմներից ամեն գնով պետք է խուսափել: Բայց երբ այն իրականություն է դառնում չի կարելի միայն ողբալ և

չոքերին խփել: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի փորձել քաղել ինչ-որ դրական բաներ, առավել ևս, երբ պրագմատիկ մարդիկ հասկանում են, որ յուրաքանչյուր պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է: Ի՞նչ պետք է անենք մենք: Առաջին հերթին պետք է զբաղվել, Ռուսաստանում և

Ուկրաինայում գտնվող մեր հարյուր հազարավոր բարձր որակավորում ունեցող հայրենակիցների համար Հայաստան տեղափոխվելու պայմաններ: Ամենաարագ ու ամենահեշտը լինելու է IT ոլորտի ներկայացուցիչների համար: Այսօր, երբ ՌԴ- ում գրանցված նրանց ընկերությունները փաստացի կտրված են ամբողջ աշխարհից կարող են տեղափոխվել

Հայաստան և աշխարհի հետ հարաբերվել հենց այստեղից (ի դեպ, սա վերաբերում է ոչ միայն հայերին): Հայաստանը կարող է դառնալ IT տարածաշրջանային կոորդինացիոն կենտրոն: Նույնը վերաբերում է նաև ավիաընկերություններին, ֆինանսական կազմակերպություններին և այլն: Ու

սա պետք է արվի ոչ թե պետական մակարդակով (դրանց վրա հույս դնելն անիմաստ է), այլ հասարակական, մասնավոր, ոլորտային միավորումների միջոցով: Դե ձեզ տեսնեմ: Գոնե այս անգամ կկարողանանք չմնալ լուսանցքից դուրս…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *