Ադրբեջանը և Ղազախստանն ընկնում են սան կցիաների տակ, մենք դեռ շանս ունենք և հավանականությունը մեծ է, որ… Արման Վարդանյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը
Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Ադրբեջանն ու Ղազախստանը ընկնում են սանկցիաների տակ, մենք դեռ շանս ունենք ու հավանականությունը մեծ է, որ կարող ենք խուսափել դրանից։ ՌԴ-ի վրա սահմանափակումներն աճում են ժամ առ ժամ։ Ռուսական` գազային ու
նա վթային ընկերությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնել` Shell, British Petroleum, Totall, դուրս են գալիս բոլոր համատեղ ներդրումային ծրագրերից։ Սա նշանակում է, որ դադարելու է նավթարդյունաբերության ոլորտում տեխնոլոգիաների, տեխնիկայի ու պահեստամասերի ներդրումը։ ՌԴ-ն
այդ բնագավառում սովետական մնացած ժառանգությունից բացի, ոչ մի բան չունի (Нету).
Կանադան, ԱՄՆ, ԵՄ, Բրիտանիան արդեն դադարեցրել են գնել ռուսական նավթ։ Դիլերներն անգամ առաջարկել են 15 տոկոս զեղչով այն գնել` հրաժարվել են ։ Երեկ անգամ Մալազիան չի թողել,
որ ռուսական տանկերը մտնեն նավահանգիստ դատարկվելու` հիմնավորումը հաստատված սանկցիաներն են։ Պարզվում է, որ ՌԴ-ն փորձ է արել ռուսական նա վթ վաճառել ղազախական նավթային խողովակաշարով, որի հետևանքով դադարել են Ղազախստանից նավթ գնել։ Երեկվա Տոկայևի ելույթի վերջին մասը, ուստի, այս ազդակի
հետ էր կապված ։ Նույն կերպ` բրիտանական պառլամենտի պատգամավոր` Լեյբորիստ, Մարգրեթի հարցադրումը` Արտաքին գործերի նախարարին` (Ղազախստան ու Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառելու մասին) ուղիղ կապված է ղազախական խողովակի հետ։ Մարգրեթի ելույթի ընթացքում Ադրբեջանի հիշ ատակումը կապված է ռուս-
ադրբեջանական դաշնագրից բխ ող նավթային համագործակցության հետ։ Հիշեցնեմ, որ Անգլիան ներդրումներ ունի նաև Ադրբեջանում ու նավթարդյունաբերության ու խողովակաշարերի մեջ։ Փաստացի հիմա Ադրբեջանի վիճակը մեզանից վատ է։ Եթե մենք ավելորդ, անհարկի շարժումներ չանենք, մեզ չեն էլ հիշի։ Հանգիստ նստեք տեղներդ»։