Դանիել Իոաննիսյանն իր էջում գրառում է կատարել. Ինչպես էր Սեյրան Օհանյանի ժամանակ չսնվում բանակը կամ էլ եռաստիճան կոռուպցիա. Նախ սննդի մատակարարումների մրցույթներն ու գնումները, որ համատարած կատարվում էին ատկատներով, ծանոթներին
ու «լավ ախպերներին» տենդեր տալու միջոցով։ Սա այն աստիճան տարածվեց, որ անգամ Սերժ Սարգսյանն էր այս մասին ասում։ Երկրորդ փուլը, որպես կանոն, զո րամասերի մակարդակում էր, ուր որակյալ ուտելիքի տեղը ստորագրում էին փչացած ու անորակ սննդի մատակարարման հանձնման-ընդունման ակ տերը։ Դրա դիմաց,
բնականաբար, զո րամասի հրամանատարությունը մատակարարից ստանում էր իր բաժին ատկատը։ Երրորդ փուլը սննդի մնացորդների շուրջ էր։ Զո րամասերի համարյա բոլոր հրամ անատարները խոզ էին պահում (Բնականաբար` ոչ անձամբ) ու զո րամասի սննդի մնացորդները հասնում էին
հրամ անատարների խոզերին։ Բնականաբար, որքան շատ մնացորդ` Էնքան շատ եկամուտ հրամանատարին և վերջինս շահագռ գռված էր լինում, որ զո րքը քիչ ուտեր։ Իսկ զո րքն էլ քիչ կուտեր, եթե սնունդը լիներ քիչ ու փչացած։ Ակնհայտ է, որ պետությանը և զինվորին թա լանելու շուրջ հավաքված այսպիսի
դրվածքով բանակը (խոսքը ոչ թե բոլոր սպաների մասին է, այլ հենց դրվածքի) չէր կարողանալու պատ երազմում արդյունավետ լինել։ Հ.Գ. 2009 թվականին Քարվաճառում մի զինվոր կш խվեց` գրպանի մեջ թողնելով գրություն. «Հորս արև ես կալբասը չեմ վեկալել»։