Այժմ կարող եմ շրջվել նաև Թուրքիայի հետ բանակցություններ վարող Ռուբեն Ռուբինյանի կողմը և 2018թ. աշնանը ՔՊ-ական իմ հավատաքննության այս հատվածը հիշեցնել, որ… Նարինե Նարինե Մկրտչյան

Նարինե Մկրտչյան գրում է. Վրաստանը նախատեսում է հինգշաբթի օրը հայտ ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու համար: Եթե 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում Սերժ Սարգսյանը չհրաժարվեր ԵՄ Ասոցացման համաձայնագրից, ապա Հայաստանը նույն ճանապարհով կընթանար:

Այժմ կարող եմ շրջվել նաև Թուրքիայի հետ բանակցություններ վարող Ռուբեն Ռուբինյանի կողմը և 2018թ. աշնանը ՔՊ-ական իմ հավատաքննության այս հատվածը հիշեցնել. «ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար, 28-ամյա Ռուբեն Ռուբինյանը հարցրեց.-«Դուք ձեզ եվրոպամետ համարում եք»: «Ես ուզում եմ, որ

Հայաստանն ընթանա եվրոպական քաղաքական համակարգի, քաղաքակրթության եւ արժեհամակարգի ճանապարհով, ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ի վերջո, անդամակցի ԵՄ-ին: Եթե դա եվրոպամետություն է,

ապա, այո, ես եվրոպամետ եմ»,- պատասխանեցի: «Եվ Դուք պատրաստվում եք բարձրաձա՞յն ասել, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը»,- սարսափած նետեց Ռուբինյանը»:

Հիմա ոչ միայն բարձրաձայն, այլև զայրութով և ափսոսանքով եմ ասում, որ Հայաստանը Եվրոպայից հեռացողները մեր երկիրը փակուղի մղեցին: Սիրտս կծկվում է Հայաստանի այս անհուսությունից:

Քաղաքական կարճատեսությունը երբեք ճակատամարտեր չի շահում: Ով հայ ժողովուրդ, ինչու՞ ես միշտ սխալ գնացք նստում: Ինչու՞ ես անվերջ ուշանում պատմության գնացքից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *