Դեռ մինչև երեկ աշխարհը հիացած խոսում էր Հայ Զինվորի քաջության մասին. Այսօր՝ ուկրաինացինեդի միասնության մասին. 5000 տարուց ավել պատմություն ունեցող Ազգ ենք, բայց… Ավագ Պապոյան
Ավագ Պապոյանն իր էջում գրել է.
Դեռ մինչև երեկ և նաև այսօր, ողջ աշխարհը հիացած խոսում է Հայ Զինվորի անասելի քաջության, անկոտրուն կամքի, Հայրենիքին նվիրվածության, անհավատալի պայ քարի և մար տնչման, չկո
տրվող, չծնկող ու չհանձնվող տեսակի մասին. Այսօր էլ խոսում են ուկրաինացի ժողովրդի միասնության, հայրենասիրության, հայրենի հողը և ջուրը չլքելու, հազար քր եական հոդ վածով մե ղադրվող, սակայն օրհասական պահին զե նքը ձեռքին, իր երկրի պաշտ պանությանը միացող պորոշենկոների ու մյուս
էքս-երի մասին, սեփական բիզնեսը վաճառող և գումարը պայ քարին նվիրող օլիգարխների մասին. Հինգ հազար տարուց ավել պատմություն ունեցող Ազգ ենք, առաջին քրիստոնյան/որպես պետական կրոն ընդունած/, Տիգրան Մեծ ու Արտաշեսս
Աշխարհակապ, Պապ թագավոր և Դավիթ-Բեկ, Անդրանիկ ու Նժդեհ, Վազգեն և Մոնթե, Կյաժ ու Ալբերտ ծնած ազգ ենք, սակայն դե ղնակտուց ուկրաինացուց սովորելու ԿԱՐևՈՐ բաներ ունենք.
ՀԳ Փառք մեր ընկած Արծիվներին, Ողջույն քեզ Հայ Զինվոր, Առողջ էղեք, Արև ձեզի։