Համացանցը հեղեղված է Նիկոլի խոսքով՝ մատ էլ թափ կտամ, պետք լինի ուրիշ բան էլ։ Թալանչիների թերմացքով սնվող թուլափայ ստացող անբա րոյական տա կանքը՝ մղկտում է՝ ինչպես կարելի է։Ասեմ միանգամից…Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է. Այս երկու օր է, որ համացանցն ու մամուլը հեղեղված է Նիկոլի խոսքով՝ մատ էլ թափ կտամ, պետք լինի ուրիշ բան էլ։ Որոշները հրճվում են, իսկ թ ալանչիների թերմացքով սնվող մամուլն ու թուլափայ ստացող անբա րոյական

տա կանքը՝ մղկտում, ինչպե՞ս կարելի է։Ասեմ միանգամից, այդ բոլորը ուշացված է, դա պետք էր անել հենց հեղափոխության հաջորդ օրը, որպեսզի այսօր թ ալանչի, կոռուպցիոներ դատավորը արդարադատությունից չխոսեր, նարկոշն ու մարդաս պանը ազատ ման չգային, նրանց բուծած անբար ոյական գագաթնակետերը ԱԺ-ում

չհայտնվեին, թա լանչիները հարց չտային՝ թ ալանի վերադարձի մասին օրենքը հետադարձ ուժ ունի ՞,պարզ է, եթե ունի, կդիմեն ՍԴ, որը կարող է օրինականացնել իրենց թա լանը, ինչպես որ օրինականացրեց Ռոբերտ Քոչարյանի մարդաս պանությունը, թ ալանչու զավակը, որը կերել է իր հարևանի, բարեկամի երեխայի հացը, չէր հոխորտա։

Ուշանում եք տղերք, ուշանում եք։ Եթե ժամանակին այդ բոլորը թափ տայիք, ապա այսօր հայկական բանակի ողբեր գության հեղինակներից մեկը չէր նստի այդտեղ և շիշ չէր շպ րտի, այլ համապատասխան մարմիններում կպատասխաներ թեկոզ մամուլում շրջանառվող բազում հարցերին ,ընդհուպ ՍՍ-ի ժամանակներում, իր խեռոսի

կողմից(չգիտեմ այդ քոչարյանի վաքսի չոտքը իր կողքին է նստում թե մի երկու աթոռ այն կողմ),ֆինանսավորվող մամուլում, որոնցում բազմիցս հոլովվել ու շեշտվել է, որ իր կինը ՊՆ-ում առանձնասենյակ(кабинет) է ունեցել,որտեղ նստել և հավաքել է բանակից ազատվողների մուծված գումարները, հասկանալի է, որ ոչ միայն։ Այնպես

որ, չնայած ուշացումով երևի պետք է շարունակել հեղափոխությունը, մի անգամ էլ քայլել։ Ու ինչպես իրեն հատուկ պարզությամբ ասաց Սասուն Միքայելյանը՝ ձեռ եք առնում, քայլողներ, քայլողներ, բայց որ Նիկոլը մի անգամ էլ քայլեց, ձեզանից փոշի էլ չի մնա։ Համաձայն եմ, բայց մենք շատ խոստումներ ենք լսել, որոնք չեն կատարվել։ Ու թող Նիկոլը, հատկապես իրեն շրջապատողները, իմանան ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱԲԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *