Այո։ Եթե Ռուսաստանը պարտվի, Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ թուրքերի հետ։ Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ մենք… Աշոտ Տերտերյան

Աշոտ Տերտերյանն իր էջում գրել է. Այո։ Եթե ՌԴ-ն պարտվի, ՀՀ-ն կարող է (կարող է, այլ ոչ թե պարտադիր է) խնդիրներ ունենալ թուրքերի հետ։ Սակայն, ամբողջ խնդիրը այն է, որ մենք թուրքերի

հետ խնդիր ունեցանք նաև 2020-ին, երբ ՌԴ-ն չէր պարտվել։ Այսինքն ապացուցված է, որ ՌԴ-ն կարող է նաև չպաշտպանել Հայաստանին։ Առավել եւս Ասրբեջանի հետ կնքած վերջին հռչակագրից հետո։ Ու էսքանից հետո, Հայաստանում դեռ

տեսակետ կա, որը մեզ առաջարկում է նորից և նորից՝ թուրքից վախենալով կախվել ռուսական թելից, որը պարբերաբար կտրվում է։ Այսպիսով, եթե ՌԴ-ն հաղթի Ուկրաինայում, դա մեզ չի ապահովագրի Թուրքիայից։ Թուրքիայից առկա վտ անգի նվազեցման համար, անհրաժեշտ է

միջպետական ակտիվ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, Ադրբեջանի, Իրանի, ՌԴ-ի, Արևմուտքի հետ։ Անհրաժեշտ է խաղալ։ Այլ ոչ թե երազել ՌԴ-ի հաղթանակը, այլ ոչ թե հիստերիայի մեջ ընկնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մտքից, այլ ոչ թե սպասարկել ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերը՝ հաճախ անվճար,

հաճախ վճարվելով։ Այս ամբողջը ռուսների կողմից կազմված հայկական փիլիսոփայության արդյունքն է։ Մեր անկախ, հայ մտավոր ներուժը, պետք է կառուցի ու ՀՀ-ում ներդնի հայկական անկախ փիլիսոփայությունը՝ հայացքը պատմությանը, միջպետական հարաբերություններին, Թուրքիային, ՌԴ-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *