Սևան Ղազարյանը գրում է. Եթե ռուսներին հաջողվի Ուկրաինան կտրել ծովից եւ վերահսկել առափնյակը, Ռոստովից Տիրասպոլ ուղիղ ցամաքային կապ կհաստատվի։ Մոլդովայի հետ ընդհանուր սահմանի առկայությունը ռուսներին թույլ կտա ռազ մական
ներխու ժման սպա ռնալիքի տակ պահել
մոլդովացիներին, որոնք 2019-ից ի վեր ընդգծված հակառուսական դիրքորոշում են որդեգրել ու Պուծինից պահանջում էն զորքերը դուրս բերել «Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից»։ Իսկ Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլում մոտավոր նույնքան ռուսական զորք կա, ինչքան
Արցախում՝ գումարած պրոռուսական սեպարատիստների ենթակայության տակ գտնվող մոտ 10 հազարանոց զորքը։ Այս իմաստով ուշագրավ է Բելոռուսի ազգային անվտանգության խորհրդի նիստում Լուկաշենկոյի բացահայտած քարտեզը, որտեղ անթաքույց ակնարկվում էր ռուսների ռազ
մական հաջողության պարագայում Օդեսայից
Մոլդովա ներխու ժման հնարավորության մասին՝ հատկապես հաշվի առնելով, որ Ուկրաինայի հանգույն Մոլդովան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Իհարկե չի բացառվում, որ «լուկաշենկոյի քարտեզը» սոսկ ապակողմնորոշելու միտում ունի։ Ամեն դեպքում եթե ռուսները հաջողեն Ուկրաինայում, փոքրաթիվ մոլդովական բանակը դժվար թե առանձնապես խնդիրներ ստեղծի…