Ոսկան Սարգսյանը գրում է. Ճիշտը գրեք, կամ՝ ընդհանրապես մի գրեք
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, առիթ կա նրան հիշելու։ Հին Հռոմում ասել են՝ մե ռածի մասին կամ ճշմարտությունը, կամ՝ ոչինչ։ Եթե սովորական մարդու մասին նրա մա հից հետ միայն գովաբանական խոսքեր են ասում, ապա քաղաքական գործիչների մասին պետք է ասել միայն
ճշմարտությունը։ Վազգեն Սարգսյանը հակասական գործիչ էր, նա հերոսացավ, երբ 1992-ին իր կոչով 500 մա հապարտներ գնացին առաջնագիծ եւ բեկեցին պատերազմի ընթացքը։Արտասահմանյան թերթերը գրեցին, որ Հայաստանում ռազ մական խունտա է,
երբ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը 1996-ի նախագահական ընտրություններում 100 տոկոսով ընտրեր Վազգեն Մանուկյանին, ինքը իշխանություն չէր հանձնի։ Հետո զղջաց իր խոսքերի համար, բայց ուշ էր։ Չեմ ցանկանում անդրադառնալ 1990-ականներին կատարված քաղաքական բոլոր սպա նություններին,
սեփականաշնորհման անվան տակ երկրի ունեցվածքի թա լանին, այն ժամանակ իշխում էր ԼՏՊ-Վազգեն-Վանո եռատիրապետությունը։ Սակայն Վազգեն Սարգսյանի հայրենասիրությունը, անկեղծությունը այսօրվա քաղաքական դաշտում չկա, բոլորը բոլորի հետ խաղերի մեջ են։ Պարզապես հորդոր՝ եթե գրում եք Վազգեն Սարգսյանի մասին, մի իդեալականացրեք նրան, կամ՝ ամբողջությամբ մի սեւացրեք, ճշմարտությունը մեջտեղում է։