Մարտի 5ն է… Չգիտեմ՝ իրականում դու էիր թե ոչ, բայց այդ միտքը 16 օրական փոքր Ծովինարին երջանկացնում էր անչափ… Ճիշտ է, երկար գրեցի, բայց ամենակարևորը չասացի… Ծովինար Սարգսյան

Ծովինար Սարգսյանն իր էջում գրել է.
Մարտի հինգն է… Հարյուրավոր, հազարավոր շնորհավորանքների մեջ ես էսօր էլի չեմ ունենա իմ պատմությունը: Տարիները անցնում են և, միևնույն է, ոչինչ չի փոխվում, չի էլ փոխվելու, բայց ես իմ սրտում ապրում եմ իմ և քո պատմությունը:

Գիտակցական կյանքիս ամբողջ ընթացքում, երբ ներքին ձայնս ինձ ինչ որ բան է հուշել, մտածել եմ, որ դու ես ինձ ուղություն տալիս: Սխալ որոշումներիս ժամանակ ինձ հույս էի տալիս, որ իրար հետ ենք այդ որոշմանը հանգել (լավագույն պատրվակն էր սխալներս չընդունելու համար): Չգիտեմ՝ իրականում դու էիր թե ոչ, բայց այդ միտքը տասնվեց օրական

փոքր Ծովինարին երջանկացնում էր անչափ, իսկ հիմա իմ ներքին ձայնին լսելիս համոզված չեմ, որ դու ես: Իմ կյանքի շատ կարճ պատմության ընթացքում այն ամենը, ինչը դեմ է եղել քո գաղափարներին, քեզ, դեմ է եղել նաև ինձ: Հիվանդագին ուշադիր եմ եղել այն ամեն ինչի հանդեպ, ինչը կապված է քեզ հետ՝ փորձելով

լրացնել այն բացը, որը էդպես էլ չի լրացվելու: Սար սափել եմ այն մտքից, որ կարող ես իմ պատճառով գլուխդ կախել, ամաչել իմ քայլերից, և ապրում եմ պատմության այն ժամանակահատվածը, որից համոզված եմ, ամաչում ես դու: Ու այսօրվա իրականության համար ինչու չէ մե ղավոր եմ նաև ես, քանի որ ինչ որ բան քիչ եմ արել, մի դաս քիչ

եմ սովորել, ինչ որ տեղ բավական չեմ նվիրվել ու երևի քեզ բավականաչափ չեմ լսել: Այս ամեն ինչից հետո մեղքի զգացումը, որը ունեմ քո հանդեպ, դարձել է ինձ համար անհաղթահարելի, իսկ ամոթի զգացումը ամեն օր էլ ավելի է ինձ ներսից ուտում: Չգիտեմ այս զգացումը կանցնի մի օր թե ոչ, սակայն ես ամբողջ սրտով կրկին ուզում եմ վերագտնել քեզ

իմ մեջ: Իսկ մինչ այդ պահը ես անընդմեջ կմտածեմ, արժանի եմ արդյոք, որ լինես իմ ներքին ձայնը, թե՞ այլևս բաց ճակատով չեմ քո առաջ: Երկար գրեցի, սակայն ամենակարևորը չասացի. օրհնվի ծնունդդ, հոպար ջան, քո ոգեղեն ներկայությամբ ուժ տուր մեզ բոլորիս: Սիրում եմ քեզ քո սրտի չափ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *