2000-ի սկիզբն էր… դու ինչ-որ սեն սացիոն նյութ էիր գրել ու Քոչարյանը շատ արհամարհական տոնով ասաց՝ «երիտասարդ տղա է, ուզում է ինքնահաստատվել»… Ու Այդ պահից սկսած…Տիգրան Սիմոնյան

2000-ի սկիզբն էր… դու ինչ-որ սեն սացիոն նյութ էիր գրել ու Քոչարյանը շատ արհամարհական տոնով ասաց՝ «երիտասարդ տղա է, ուզում է ինքնահաստատվել»… Ու Այդ պահից սկսած…Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը գրում է. 2000ականների սկիզբն էր , հիմա լավ չեմ հիշում , թե ինչ առիթով , դու ինչ – որ սեն սացիոն նյութ էիր գրել և Ռոբերտ Քոչարյանը շատ արհամարհական տոնով , հայտարարեց , թե երիտասարդ տղա է , ցանկանում է ինքնահաստատվել ։ Այդ պահից , ես հետևում եմ քեզ ։ Իմ ամենասիրելի թերթը եղավ

Հայկական Ժամանակ օրաթերթը ։ Ճիշտն ասած , քեզ որպես լրագրող , որպես մարդ թե համակրում էի թե կասկածում ։ Ախր այդ ժամանակ նե նգությունը , ստ որությունը և խարդախությունը այսօրվա քովիդ հիվանդության պես տարածված էր ։ Սակայն օրն օրի , ամիս առ ամիս , աչքիս առաջ դու աճեցիր , դարձար շատերի համար ահ

և սար սափ ։ Քո ուժը , քո ազնվության մեջ էր , որն ակնհայտորեն աչք էր ծակում ։ Քաղաքականությունը քեզ համար չէր ։ Բայց դու քո պայքարով , քո ապրած կյանքով , քո հայրենասիրությամբ , ապացուցեցիր , որ կյանքը ազնիվ և արդար գործիչների կարիք շատ ունի ։ Քեզ մեջքից ոչ – ոք չի հրել առաջ , սակայն քեզ մեջքից խփ ողներ շատ են եղել , քո ձեռքից քաշող

ոչ- ոք չի եղել ,բայց մեկնած ձեռքդ օդում թողնող շատերն են եղել , քեզ համար ճանապարհ հարթող ոչ – ոք չի եղել , բայց ճանապարհիդ խութեր ստեղծողներ շատ են եղել ։ Ուրիշների ‘ քեզնից առաջ պետությունը ղեկավարած դավաճանների , երկիրը գռփողների ու թա լանի ենթարկողների

կողմից արդեն պարտված պատ երազմի ամբողջ մեղքի բաժինը վերցրիր քո վրա ։ Քո դաստիարակությունը , քո տղամարդկային գենը չէին կարող քեզ թույլ տալ էդ կրի տիկական պահին , երբ կշեռքի նժարի վրա դրված էր երկրի , քո և քո ընտանիքի լինել չլինելու հարցը , դու լացակումած բացատրես , թե ինչն ինչոց է , թե որը , որից հետո է ։ Բայց քո թշնամիները , թե

երկրի ներսից , թե դրսի աշխարհից , գործում էին անխոջ կերպով , ամենավերջին լուտանքները , ստերը , կեղծիքները թափելով քեզ վրա ։ Միլիարդների հասնող փողեր ծախսվեց քեզ սևացնելու , նսե մացնելու , վերացնելու համար ։ Չստացվեց ։ Չարը տա պալվեց , հաղթեց ազնվությունը , բարությունը , մաքրությունը ։ Մի ողջ համակարգ , մի ողջ կայսրություն ,

ֆինանսական հսկայական միջոցներով , ուղղակի տա պալվեցին ։ Դու ստիպ եցիր նրանց , որ նրանք ստո րանալով , ձեռք մեկնեն քեզ բարևելու համար , դիմեն քեզ անուն հայրանունով , նստեն քեզ հետ սեղանի շուրջ ։ Գիտեմ , որ դու գիտեիր , որ հենց այդ նույն պահին , էդ նույն մարդկանց կողմից քո դեմ դավեր են նյութվում , բայց դու երբեք չկորցրիր սառնասրտությունդ , դու դրա

իրավունքը չունեիր , դու հասկանում էիր , որ դու , դու չես , դու Հայրենիքի զինվորն ես , որ քեզ մի ողջ երկիր է հույսով նայում ։ Այն, ինչ չարեցին ստահակները նախորդ բոլոր տարիներին , այսօր անում ես դու ։ Դու պետություն ես կառուցում , դու Հայրենիք ես կերտում ու այդ բոլորն առանց կուր ծք ծե ծելու ։ Հիշիր վարչապետ , մենք ‘ բոլորս , քեզ հետ ենք , քո թիկունքին ։ Հպարտ եմ , որ քո ժամանակակիցն եմ ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *