Մեն, հիշու՞մ ես, մի տարի առաջ միասին դպրոցում նոր դասարան էինք ձևավորում… հանկարծ ինձ մի սար սափելի ու տարօրինակ վա խ պատեց ու ասացի… Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. Ուղիղ մի տարի առաջ դպրոցում իրար հետ նոր դասարան էինք ձևավորում….հիշո՞ւմ ես, Մեն, դու դուրս եկար աշխատասենյակիցս, որ բարձրանաս Էդ դասարան…..

հանկարծ ինձ մի սար սափելի ու տարօրինակ վա խ պատեց. կանչեցի՝ -Մեն, մի րոպե հետ կգա՞ս: Հետ եկար և հարցրիր՝ հա, մայ: Ասացի՝ -Ինձ պինդ կգրկե՞ս…. Զարմացած հարցրիր՝ մա՞յր, քեզ ինչ եղավ ու պինդ-պինդ գրկեցիր. Մեն, հիշո՞ւմ ես: -Չեմ իմանում, բալ, մի

տեսակ վ ախ մտավ մեջս: -Ինչի՞ց, մայ, հարցրիր: -Չգիտեմ, բալ, երևի վա խենում եմ չհասցնենք այդ դասարանը ավարտել……- Իիիի, մաա՞յ, այսօր դեռ շաբաթ է, դեռ կիրակի էլ կա, երկուշաբթի դու քո դասարանը կստանաս, եթե Անգամ գիշերն էլ չքնեմ…. Եվ ամուր-ամուր գրկեցիր ինձ՝ քո եզակի

զնգուն ծիծաղով… Գիշերը ժամը մեկին հոգնած տուն գնացինք: Եվ Առավոտյան սկսվեց անի ծյալ պատ երազմը……Դասարանը կիսատ մնաց, Մեն…. ու մինչ օրս էլ կիսատ է, չեմ թողնում ավարտեն……. Դու էլ երբեք իմ աշխատասենյակից դուրս չեկար…. հավանաբար դա զգացի ու վա խեցա այն ժամանակ, Մեն…..

Այժմ էլ եմ վա խենում, Մեն….. շաաատ եմ վա խենում…… ու չկաս դու, չկա քո հանգստացնող գիրկը….չկա….. Մեն, չկա ոչ մի իմաստ էլ….Կա միայն ց ավ ու վ րեժ….. կռ իվ կա մենակ, Մեն, անո ղոք կռ իվ: Ու էդ կռ վում դու ես հաղթելու, Մեն, դո՛ւ, երդվում եմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *