Դրել Պուտին, Զելենսկի , Բայդեն ու Մակրոն եք քննարկում՝ չհասկանալով , որ այս կռի վը ուրիշ է… Չեմ ուզում փակագծերը լրիվ բացեմ , սակայն կոչ եմ անում հայրենակիցներիս, որ… Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը իր էջում գրում է. Իմ խեղճ Հայաստան ։ Զավակներդ իրար միս են ուտում , թե ով է ճիշտ , ով սխալ ։ Ռուսաստան , թե Ուկրաինա , Պուտին , թե Զելենսկի ։ Եվրամիություն , ՆԱՏՕ , Ամերիկա ։ Ռուսական ռուբլի , դոլար , եվրո ։ Ու բոլորը

դիրքավորված սպասում են , որ իրենց ուզած կողմը հաղթի , որ տա են մյուս կողմի աչքը հանի ։ Էս ենք մենք , ոչ հախ , ոչ հաշվարկ ։ Միայն սեփական , անձնական շահ , թքած մնացած ամեն ինչի վրա ։

Վշտացնեմ բոլորին ։ Սկսված խաղը , աշխարհում երբևէ տեղի ունեցած բոլոր խաղերի մեջ ամենավտանգավոր խաղն է , որը կամաց — կամաց մտնում է իր ամենավտանգավոր փուլի մեջ ։ Ոչ ոք չի հաղթելու , սակայն պարտվելու են բոլորը ։ Աշխարհն է պարտվելու ։ Սա դինոզավրերի պայքարն է միմյանց դեմ եւ որևէ կողմ չի կարող հաղթել ,

բայց ուժասպառ են լինելու բոլոր դինոզավրերը ։ Այդպես ոչնչացան դինոզավրերը , այդպես կոչնչանա այն ահռելի տնտեսությունը , որն ստեղծվել էր տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ու ի վիճակի էր ապահովել մարդկային գոյության շարունակելիությունը ։ Ու այդ տնտեսությունն այսօր , ամեն առավոտ , ամեն անցած օրվա համեմատ ,

գնում է դեպի անդունդ , դեպի խորտակում , դեպի սով , համաճ արակ , դեպի ոչնչացում ։ Իսկ դուք դրել Պուտին ու Զելենսկի , Բայդեն ու Մակրոն , Ջոնսոն ու Շուլց եք քննարկում , չհասկանալով , որ այս կռի վը ուրիշ կռ իվ է , ուրիշի կռ իվն է , նրանց կռ իվն է , ովքեր այս ամենի հեղինակը լինելով հանդերձ , չկան արենայում , ձեն ծպտունները չի լսվում ։

Չեմ ուզում փակագծերը լրիվ բացեմ , սակայն կոչ եմ անում հայրենակիցներիս ‘ հեռու մնացեք այդ մսա ղացից , մտածեք ձեր , մեր , բոլորիս վաղվա օրվա մասին ։ Մենք այսօր ունենք ջրից չոր դուրս գալու բոլոր հնարավորությունները ։ Կրկնում եմ բոլոր։ Պետք է ընդամենը կենտրոնացնել բոլոր ուժերը ու աշխատել ծրագրավորված ։ Կրկնում եմ , կան բոլոր

հնարավորությունները , չպետք է հետևել կոր ծանվողների կամ արդեն կոր ծանվածների պայքարին , չպետք է վազել իրադարձությունների ետևից , պետք է իրադարձությունների առջևից քայլել ։ Ես միշտ ասել եմ , դարը մերն է լինելու և այն կոչվելու է Հայկական ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *