Տների օրավարձն ու ամսական վարձը 3-ից 5 անգամ բարձրացել են։ Հասկանու՞մ եք մենք ոչ մի կերպ չունենք ապագայի տեսլական, մենք էսօրով ապրող ենք։ Հետո էլ զարմանում ենք, թե…Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը գրում է. Ռուս-Ուկրաինական պատերազմի ֆոնին ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք որպես պետություն եւ գիտակից հասարակություն ցավոք դեռ կայացած չենք ու բավականին հեռու ենք կառուցողական ու պետականամետ մտածողությունից։

Վերջին օրերին տների օրավարձն ու ամսական վարձը 3-ից 5 անգամ բարձրացել են նույնն էլ կոմերցիոն տարածքների։ Հասկանու՞մ եք մենք ոչ մի կերպ չունենք ապագայի տեսլական, մենք էսօրով ապրող ենք։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչի՞ են մարդիկ ՀՀ ռելոկացիա լինելուց 1-3 օր հետո գնում

Վրաստան։ Հետո էլ զարմանում եք թե ինչի՞ են Ուկրաինացիները նախընտրում այլ երկրներ (Մոլդովա, Ռումինիա և այլն)։ Ամեն տեղ ճոռո-ճոռո խոսում ենք, որ մենք հյուրասեր ազգ ենք։ Մեր հյուրասիրությունը կայանում ա մենակ հաց ուտելու սեղան քցելու մե՞ջ։ Չէ լուրջ գոնե պատկերացում

ունե՞ք, որ եթե մենք կառուցողական լինենք էդ մասնագետները կմնան ՀՀ-ում, կաշխատեն, հարկեր կվճարեն։ Արդեն չեմ հիշում, թե որերորդ այթիշնիկն ա հիասթափված գնում Վրաստան։ Ախր խի՞… քանզի մեր մոտ ամեն ինչ բարդացած ա թեկուզ հասարակ ԱՁ կամ ՍՊԸ բացելը (այլ երկրի

քաղաքացու համար), որովհետև մենք սպասարկման ոլորտում ոնց որ ասենք ձուկը անապատում, որովհետև երբ զանգում վարձով տուն ես ուզում հետո իմանում են, որ դրսից եկածի համար ա գինը x4 ա լինում։

Հիմա էլ, ներկա պահին էլ ՀՀ-ում դրսից եկած բավականին շատ մասնագետներ կան, որոնք տեղով պոտենցիալ են։ Եթե իրանց չկարողանանք պահել, ապա իրանք կգնան այլ երկրից (հիմնականում Վրաստան) ու էդ երկրի համար վիզ կդնեն։ Կապ

չունի քանի ամիս կամ տարի։ Կարևորը էն ա, որ իրանց աշխատանքով էդ երկրի համար դրսից վալյուտա կբերեն։ Երևի ափսոս ա, որ էդ ամեն ինչը մեր երկրում մնա։ Չգիտեմ… լուրջ չգիտեմ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *