«Պարոն վարչապետ, տղաս, չեմ պատրաստվում որևէ քննադատական խոսք ասելու… Ասելիքս ահա՝ որն է»…Էլյա Համբարձումյանի ԿԱՐԵՒՈՐ կոչ խնդրանքը Նիկոլ Փաշինյանին

Էլյա Համբարձումյանը իր էջում գրել է. Իմ լա՛վ ընթերցող, երկար մտածեցի և որոշեցի բաց նամակ ուղղել Հայաստանի Վարչապետին։ Խնդրում եմ, եթե համաձայն եք կարծիքիս հետ, մաքսիմալ կիսվեք Ձեր էջի մեջ, որ վստահ լինեմ կհասնի իրեն։ Շնորհակալություն։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան։ Պարոն Փաշինյան,Նիկոլ ջան։( Ես Հազիվ եմ զսպում ինձ, որ չասեմ՝ որդիս, ավագ երեխաներիցս մի քանի տարով եք ընդամենը մեծ): Լինելով քիչ թե շատ հանրային անձ, մեծ հույսեր եմ փայփայում, որ

ընթերցողներիս միջոցով խոսքս կհասնի Ձեզ։ Ես չեմ պատրաստվում որևիցէ քննադա տական խոսք ասելու․ քավ լիցի, ես ընտրե՛լ եմ իմ Վարչապետին և հարգում եմ իմ ընտրությունը։ Վստահ եմ, որ չեմ սխալվել, պետության գլուխ կանգնած է ազնվագույն անձ։ Ասելիքս ահա՝ որն է։ Ես մեծ ու հրաշալի

ընտանիքի մայր եմ։ Նույն «պաշտոնն» ունեմ, ինչ՝ Դուք․ այն է՝ ընտանիքի ղեկավար։ Իմ ընտանիքը Ձերի փոքր տեսակն է։ Դուք էլ ՀՀ-աշխարհ ընտանիքի ղեկավարն եք։ Ուզում եմ , որպես ի՛մ ընտանիքի ղեկավարի, որի փորձը Ձերինից շատ մեծ է, մի քանի նկատառումների մասին նշել։ Առավոտյան իրար բարի լույս մաղթելիս, երեխաներս նայում են աչքերիս հարցական, հո վատ

չե՞մ զգում։ Իսկույն հարցնում են․ «Ինչպե՞ս ես, մամ»։ Ապրածս տարիների փորձը ցույց է տվել, որ ես իրավունք չունեմ ասելու, որ լավ չեմ զգում, քանզի երեխաներս խե ղճանում են դրանից։ Ես այնքան եմ ասել, որ լավ եմ, որ ո՛չ մի խնդիր չունեմ, դարձել եմ ամուր ու դիմացկուն․ կյանքի ամեն հш րված տանում եմ քաջ ու կանգուն զինվորի նման։ Ինչ կատարվում է, մնում է իմ ներսում, ինձ

պիտի հուսահատված չտեսնի ընտանիքս։ Երբեմն, երբ այնպես է ստացվում, որ ստ իպված եմ պառկել, ընտանիքս հզոր ամբողջականությամբ ոտքի է հանում, որ ես միշտ ասեմ․ «Լավ եմ, ձեր ցш վը տանեմ, երեխեք ջան»։ Իմ Վարչապետ, Նիկոլ ջան, տղաս ( չդիմացա)) , Ղեկավարածդ ընտանիքը, որն է Հայաստան աշխարհը, ու որը

անվերապահորեն հավատում է իր ղեկավարին, Ձեզնից սպասում է միայն հուսադրո՛ղ խոսք, կո՛չ։ Չի՛ կարելի ընկճված խոսել ժողովրդի հետ։ Հատու՛ ձայնով հայտարարեք Ձեր ասելիքը, չի խանգարի մի քանի դաս վերցնել հռետորական խոսքի։ Հավատացե՛ք Ձեզ ու փոխանցեք այդ հավատը ազգին։ Միայն ծա յրահեղ դեպքում խոսեք , երբ էլ

անհնարին է չխոսելը, սակայն այդ խոսքը,, եթե նույնիսկ մեր կյանքի վերջին րոպեին է վերաբերվում, հաղթակա՛ն տոնով ասեո։ Հուսահատ մարդու հետևից գնացող չի լինի, իսկ մեզ պետք է հզո՛ր ղեկավար, որի խոսքը սի՛րտ ծակի, անցնի ուղեղի բոլոր ոլորաններով, կասկածի տեղ չթողնելով

Անգամ գիտակցված մш հվան գնալու անհրաժեշտությունը և, որ էսօրվան հասցրած բորենիները չաշխուժանան։ Մենք ընտրել ենք Ձե՛զ, և գիտենք, հավատում ենք, որ հաղթելու ենք։ Ուրեմն՝ առաջ, Հրամանատար ջան: Հուսամ, որ ինձ ավելորդություն թույլ չտվեցի։ Խորին հարգանքով՝ Էլա Համբարձումյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *