Հարգելի տաքսիստներ եւ վարձով տուն տվողներ! Պուտինի դավաճանությունների ու գազի գնի թանկացման համար մուռը Հայաստան եկած շարքային ռուսներից մի հանեք։ Էդ մարդիկ նրանք են, ովքեր…Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանը գրում է. Հարգելի տաքսիստներ եւ վարձով տուն տվողներ! Հորդորում եմ Հայաստանի հանդեպ Կրեմլի դարերով վարած նենգ եւ հայատյաց քաղաքականության, Պուտինի վերջին դավաճանությունների ու գազի գնի թանկացման համար մուռը Հայաստան եկած

շարքային ռուսներից չհանել։ Էդ մարդիկ Կրեմլի իշխանությունից փա խածներն են, ովքեր Եվրոպա արտագաղթելու իրավունքից զրկ ված լինելու հետեւանքով որոշել են Հայաստանում ազատ ու արժանապատիվ կյանք գտնել։ Հարգենք իրենց ընտրությունը

ու գնահատենք մեր երկրի նկատմամբ իրենց վերաբերմունքը։ Վստահ եմ, իրենք շատ արագ կինտեգրվեն մեր հասարակությունում, ինչպես դեռ սովետական տարիներին է եղել, իսկ իրենց սերունդները Հայաստանի օրինավոր քաղաքացիներ

կդառնան, շատերն էլ – լավ հայ։ Մի վանեք իրենց մեր երկրից ձեր խտրական վերաբերմունքով։ Համարեք, որ նեղության ու կարիքի մեջ հայտնված փախս տականների եք հյուրընկալում։ Մի քիչ մեծահոգի ու սիրով եղեք!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *