Հայերս քանի որ ահավոր տիպի «էքսկլյուզիվ լուրեր» են պտտվում Արցախի մասով։ Որոշեցի գրել թե իրականում ինչ ա կատարվում ներկա պահին… Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետանը գրում է. Հայերս քանի որ ահավոր տիպի «էքսկլյուզիվ լուրեր» են պտտվում Արցախի մասով։ Որոշեցի գրել թե իրականում ինչ ա կատարվում ներկա պահին: (1:41)

Ժամանակ առ ժամանակ Խնապատ և Խրամորթ գյուղերում կրա կոցներ են լինում։ Գյուղերից տա րհանել են երեխաներին։ Հիմնականում 30-60մմ տրա մաչափի զի նատեսակներից են կրա կում չնայած նրան, որ քիչ առաջ գյուղի կողքը կարծես թե 120մմ կամ 82մմ ա ընկել։ Առավոտ պարզ կլինի։

Ինչ վերաբերվում ա կուտակումներին, այո որոշ մասերում նկատվում են, սակայն ոչ էնքան շատ ինչքան որ լրատվականները ներկայացնում են։ Արցախի պաշտպանության բանակը չի նահանջել էդ գյուղերից։ Ներկա պահին երկու գյուղերն էլ վերահսկվում են Արցախի ՊԲ-ի ու գյուղի տղամարդկանց կողմից։

Նորից ու նորից ես ձեզ բոլորիդ խնդրում եմ մի հավատացեք ու մի տարածեք կեղծ լուրեր։ Մի մոռացեք, որ թշնա մական երկրում էլ են կարդում էդ ամեն ինչը։ Հա ես հասկանում եմ, որ որոշ լրատվականներ ուզում են ցանկացած ինֆո առաջինը լուսաբանել, բայց հասկացե՛ք վերջապես, որ բա խումները ֆուտբոլ չեն ու պետք չի ամեն ինչ սի նխրոն կերպով ներկայացնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *