ԼՂ-ում զինվորականները և խաղաղ բնակիչները պարբերաբար թի րախավորվում են ադրբեջանցի զինվորների կողմից։ Սա ծա յրահեղ բռ նություն է, որը… ԵԽ պատգամավոր

Նախագահ Ալիևը ուզում է սպ անել նաև պատմությունը։ Այս մասին ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին ԵԽ-ում «ԼՂ-ի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ընթացքում. «Անգամ այսօր

Հայաստանում, Ղարաբաղում ընտանիքները սպասում են ռազմագերիների վերադարձին, որոնք ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, որոնց հետո վատ են վարվում ու վերաբերվում են՝ ինչպես սակարկության առարկայի։ Զինվորականներն ու խաղաղ բնակիչները պարբերաբար թիրախավորվում են ադրբեջանցի զինվորների կողմից, որոնք անտեսում են հրա դադարի համաձայնությունը։ Հենց

երեկ ակա նանետով հար վածել են Խնուշինակ գյուղին, իսկ էսօր առավոտյան՝ Խրամորթ գյուղին։ Նախագահ Ալիևը ուզում է սպանել նաև պատմությունը», – ասել է ԵԽ պատգամավորը։ Եվրախորհրդարանի պատգամավորը Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչ նչացումը համեմատել է «Թալիբանի» ու «Ի սլամական պետության» կողմից իրականացված

գործողությունների հետ՝ շեշտելով, որ տասնյակ հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարեր միտումնավոր ձևով ոչնչացվել են տվյալ հողերում հայկական ներկայության հազարամյա հետքը ջնջելու նպատակով։ «Սա ծայ րահեղ բռ նություն է, որը, զրկելով քաղաքացիներին իրենց ճակատագիրը որոշելու իրավունքից, նաև ուզում է զրկել նրանց

իրենց ներկայության հետքերից։ Այս բռ նությունը բոլորիս է վերաբերում, քանզի այդ անգին ժառանգությունը նաև մերն է, դա մարդկության գանձն է։ Մեր այսօրվա բանաձևը հաստատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հույժ անհրաժեշտությունը՝ ապահովելու հայկական ժառանգության պաշտ պանությունը» – նշել է Ֆրանսուա-Քսավիե Բելամին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *