Արշալույս Մղդեսյանը գրում է. Էն, որ երկու օր է Երևանի սուպերմարկետներից մարդիկ ալյուր ու շաքարավազ են սրբում-տանում, մեր հանրության կատաստրոֆիկ ցածր մեդիագրագիտության հետևանքն է:
Մարդիկ կարդում են լուրերի միայն վերնագրերն ու վազում խանութ` չխորանալով, որ նույն լուրի 2-րդ կամ 3-րդ պարբերությունում գրված է` ԵԱՏՄ պետություններն ամբարել են ցորենի իրենց անհրաժեշտ քանակությունը, իսկ անհրաժետության դեպքում հատուկ ընթացակարգով կտրամադրվի նոր խմբաքանակ:
Բայց դրանով ամեն ինչ չավարտվեց: Նման փոթորիկներն այլ պատճառներ էլ ունեն: Բա պետությունը՞, պետական ինստիտուտների կոմունիկացիա՞ն հանրության հետ, որի հիմնական նպատակը, հատկապես, նման լարված իրավիճակներում պետք է լինի հանրության վարքագծի խասխումը: Էդ վարքագիծը կանխատեսելիության եւ վերահսկելության շրջանակում պահելու համար:
Էստեղ խնդիրները շատ խորն են: Մինչև պատերազմն էլ կառավարությունը, որի հեղինակությունն այդ ժամանակ շատ բարձր էր, չէր փայլում ռազմավարական կոմունիկացիայի հարցում: Պատերազմից հետո այն ուղղակի փլու զվեց ու մենք հիմա փլա տակների վրա ենք: Պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն աղե տալի վիճակում է:
Հանրության հետ կոմունիկացիայի արդյունավետության մասին, խոսում, իսկ իրականում «լռում» են խանութներում ալյուրի ու շաքարավազի դատարկ վիտրինաները: Սա նաև ահազանգ է, թե ինչպես է աշխատելու, կամ չաշխատելու էդ համակարգը նոր ճգնաժամերի դեպքում: Իսկ ճգնաժամը գրեթե ամեն օր թակում է մեր թուռը Հայաստանի ու Արցախի սահմանների մի քանի հատվածներից:
Ընդդիմությունը, իհարկե, պետք է բարձրաձայնի խնդիրը, իշխանությունից պատասխաններ պահանջի ցորենի, շաքարավազի, ձեթի ու այլ հարցերի վերաբերյալ: Դա նորմալ է, հակառակն է աննորմալ: Բայց երբ առանձին ԶԼՄ-ներ, հանրային գործիչներ, կարծիքի հեղինակություններ, իմանալով իրողությունները, սկսում են խոսել մոտալուտ սովից, “խայպ բռնել”, սա արդեն տխուր է: