Պիտի պատերա՞զմ լինի, որ ձեր բաժին գուլպան ուղարկեք սահման, ամբողջ գիշեր աղոթեք ու դառնաք «հայրենասեր»։ Այնքան հետաքրքիրա, որ… Գեղամ Օհանյանի կոչը

Գեղամ Օհանյանը գրում է. Մեկ-մեկ մտածում ես, բա լա՛վ, էս 2,5 միլիոն ժողովրդի մեջ մի 50.000 հոգի չկա՞, երկու տոկոս ընդամենը, որ ուզում է ու պատրաստակամ է հզորացնել երկիրը ու խաբված
կկվի դերը չի ստանձնել։ Գիտակցում է, որ երկիրը

իրենն է ու եթե տրվեց հանրային անգործության կամ գնաց երկրից, պետությունը վերջնականապես կոր ծանվելու է։ Չէ լուրջ էլի, մի ստադիոն ժողովուրդ չկա՞ էս երկրում, որ չի ասում «Բայց ես ինչ կարամ անեմ» կամ «Չեմ արտագաղթել, հարկ եմ տալիս, էլ ի՞նչ անեմ»։

Չկա՞… Թե պիտի պատերազմ լինի, որ ձեր բաժին գուլպան ուղարկեք սահման, ամբողջ գիշեր աղոթեք ու դառնաք «հայրենասեր»։ Այնքան հետաքրքիրա, որ պատերազմը եկավ ձեր դուռը, ի՞նչ եք անելու։ Ամեն օրը պատերազմ է, մի՞թե դժվար է հասկանալը…

Չի քա նդվելու էս երկիրը, որքան էլ ատեք իրար ու թշնա մանք գոյացնեք, որքան էլ թա լանեք ու լա փեք, որքան էլ չարախոսեք ու կասկածեք գործ անողին, միևնույնն է՝ չի՛ քա նդվելու։ Էս երկիրը լինելու ու ծաղկելու պարտք ունի մարդկությանը, պարտք ունի իր լուսավոր նախնիներին։ Շեշտու՛մ եմ լուսավորը, որովհետեւ ժամանակը միշտ շռայլ է եղել ձրիակերների համար, դրա համար դարերով պետություն չենք ունեցել։

Մի խնդրանք, եթե դուք ոչինչ չեք ուզում անել էս երկրի զարգացման համար, բացի գլուխ արդուկելուց և մարդկանց նյարդերը քայքայելուց, խնդրում եմ ուղղակի, հեռացեք իմ ընկերների շարքից։ Չի կարող մարդը սիրել ու ոչինչ չանել, սոցցանցերում ինքնախաբեությամբ զբաղվելով։

Ավելի լավ է ունենամ 1000 ընկեր ու իմանամ ունեմ 1000 հայրենատեր, մտահոգ գաղափարակից, քան ունենամ 8000 ընկեր ու հետևորդ, որից 1000-ը գաղափարակից է, 7000-ը ամենագետ մինիստր կամ վախեցած չգիտեմինչանեմիկ։ Կներեք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *